մանրածախ-առևտրի-կառավարման-ծրագիր-1

  

 

 

առևտրի-ծրագրի-առաջին-էջ-1

Մանրածախ առևտրի ավտոմատացման ծրագիրը  հնարավորություն է տալիս տեսակավորել խանութի ամբողջ ապրանքատեսականին, գրանցել դրանց մուտքերը, ելքերը, հետևել դրանց առկայությանը, վաճառքին և այլն։

 

Ո՞վ կարող է օգտվել վաճառքի կամ առևտրի ծրագրից։

 

Ծրագիրը նախատեսված է հագուստի, կոշիկի, աքսեսուարների, քիմիկատների, տեխնիկայի, շինանյութի, տնտեսական իրերի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքատեսականի ունեցող խանութների ավտոմատացման համար։

Ծրագիրը հեշտացնում է խանութի գանձապահի, մենեջերի, հաշվապահի աշխատանքները։

առևտրի-ծրագրի-երկրորդ-էջ-2

 

Ի՞նչ առավելություններ է տալիս  ծրագիրը։

                                                                

 Ապրանքների վերահսկում ըստ քանակների ու գների.Ծրագրում եղած հաշվետվության միջոցով ցանկացած պահի կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր ապրանքից ինչ քանակությամբ ունեք ու ինչ գնով է առկա խանութում՝ առանց դրանք ժամերով փնտրելու ու ձեռքով հաշվելու։

  

 Գործընկերների՝ մատակարարների եւ գնորդների, հետ ունեցած պարտքերի վերահսկում. Ծրագրում՝ գործընկերների հետ հաշվետվությունների միջոցով ամբողջությամբ կարող եք տեսնել, թե դուք ինչքան եք պարտք ձեր մատակարարներին և ձեր գնորդները ինչքան են պարտք ձեզ։

 

Անկանխիկ վճարումների հնարավորություն. Ծրագրի օգնությամբ հաճախորդները կարող են գնումներ կատարել ձեզանից նաև քարտերով։

 

Ապրանքների ձեռքբերման էջով միանգամից գների սահմանման հնարավորություն.Դուք հնարավորություն ունեք նույն էջով միանգամից սահմանել ապրանքների ինքնարժեքը և վաճառքի գինը՝ խուսափելով երկար գործողություններ կատարելուց։

 

 Ապրանքի ձեռքբերման էջով մատակարարներին վճարված գումարի ելքագրում.Ապրանքների ձեռքբերման էջում ծրագիրը հնարավորություն է տալիս մատակարարին գումարը վճարելու, մասամբ վճարելու, կամ չվճարելու դեպքում  բոլոր գործողությունները միանգամից մուտքագրել ծրագիր՝ խուսափելով այն մոռանալու խնդրից։

 

Գնորդից ապրանքի հետ վերադարձ.Վաճառքը կատարելուց հետո, երբ գնորդը ապրանքը հետ է վերադարձել, ծրագրի միջոցով  կարող եք ընտրել ապրանքը, թե ով է հետ վերադարձրել, ու հետ վերցնել այն՝ գնորդին վճարելով դրա արժեքը։

 

Մատակարարին ապրանքի վերադարձ. Ինչպես նախորդ կետում, այնպես էլ այստեղ,  եթե օրինակ ունեք ժամկետանց ապրանքներ, կարող եք հետ վերադարձնել դրանք մատակարարին ու ստանալ ձեր գումարը, այդ պրոցեսն ամբողջությամբ իրականացնելով ծրագրի միջոցով։

 

Գնորդից ապրանքի հետ վերադարձ.Վաճառքը կատարելուց հետո, երբ գնորդը ապրանքը հետ է վերադարձել, ծրագրի միջոցով  կարող եք ընտրել ապրանքը, թե ով է հետ վերադարձրել, ու հետ վերցնել այն՝ գնորդին վճարելով դրա արժեքը։

 

Հաշվետվությունների լայն տեսականի, որը ապահովում է ցանկացած տվյալի նկատմամբ հասանելիություն՝ տարբեր ժամանակահատվածների համար. Նման հաշվետվություններ են գործընկերների հետ պարտքերի հաշվետվություն, դրամական միջոցների մասին հաշվետվություն, շահույթի մասին հաշվետվություն և այլն։

 

Յուրաքնաչյուր ապրանքի մասով շահութաբերության ավտոմատ հաշվարկ.Դուք հնարավորություն ունեք ավտոմատ կերպով տեսնել, թե յուրաքանչյուր ապրանքի վաճառքից ինչքան շահույթ եք ստացել՝ ձեռքով ժամերով հաշվելու փոխարեն։