գեղեցկության-սրահի-ավտոմատացում-1

 

 

Գեղեցկության սրահների համար ստեղծված առաջին ավտոմատացման ծրագիրը։

 

Ծրագրի օգնությամբ մենեջերը կարող է տեսնել ևգեղեցկության-սրահի-ավտոմատացման-ծրագրի-առաջին-էջ

վերահսկել սրահում կատարվող բոլոր աշխատանքները, օրինակ` թե քանի հաճախորդ կա սրահում տվյալ պահին, հաշվարկել յուրաքանչյուր  աշխատակցի աշխատավարձը, հետևել  սրահի ապրանքներից իրականացված վաճառքների ծավալին և այլն։

 

Ավտոմատացումը հեշտացնում է գեղեցկության սրահների աշխատանքը և հնարավորություն է տալիս՝

  • Ստեղծել և կառավարել հաճախորդների տվյալների բազան(սրահ այցելության քանակ, ծննդյան տոներ և այլն)։
  • Հեշտացնել վաճառքի գործընթացը՝ թե՛ ծառայությունների, թե՛ սրահի ապրանքների մասով։
  • Վերահսկել սրահի աշխատակիցների աշխատանքը։

գեղեցկության-սրահի-ավոտմատացման-ծրագրի-երկրորդ-էջ

                                                Ի՞նչ առավելություններ է տալիս ծրագիրը գեղեցկության սրահներին։

 Կատարել գրանցումները՝  նշելով ժամը և աշխատակցին, ինչպես նաև տարբեր ծառայությունների առկայության դեպքում  բոլոր գրանցումները խմբավորել ըստ ծառայությունների: Գրանցման էջում մենեջերը հնարավորություն ունի նաև հաճախորդին սպասարկելուց հետո ծառայությունը միանգամից տեղափոխել վաճառքի էջ։

 

Օգտագործել բոնուսային և նվեր քարտեր, որոնք իրենց հերթին նման կարզմակերպությունների համար համարվում են մարքեթինգային լավագույն գործիքներից։

 

Ծրագրում առանձնացնել հաճախորդների ծննդյան օրերը և շնորհավորել նրանց՝  ծրագրի միջոցով ուղարկելով  հաղորդագրություններ։

 

Կատարել աշխատակիցների աշխատավարձի ավտոմատ հաշվարկ թե՛ օրական, թե՛ ամսական կտրվածքով։Աշխատակիցների աշխատավարձը կարող եք սահմանել և՛ ֆիքսված և՛ տոկոսային գումարներով։

 

 Իրականացնել ինչպես ծառայությունների մատուցման, այնպես էլ սրահի ապրանքների վաճառքի ավտոմատացում։