hashvapahakan-onlyan-carayutyunner-cragri-arajin-wj

 

Ինչպե՞ս հաշվապահությանը հետևել օնլայն

 

BeOnline-ը առաջին օնլայն հաշվապահական գրասենյակն   է  Հայաստանում։

Ձեր հաշվապահի կողմից իրականացվող  հաշվապահական ծառայություններին  կարող եք հետևել  օնլայն՝ հեռախոսի օգնությամբ։

Այսուհետ՝

 

►բոլոր հաշվապահական փաստաթղթերը,

►վճարման ենթակա հարկերի հաշվարկները,

►ընթացիկ ժամանակահատվածի քեզ համար կազմված հաշվետվությունները,

►հաշվապահի կողմից այդ պահին իրականացվող աշխատանքների ամբողջ ցանկը

հասանելի է սեփական հեռախոսի մեջ՝ ցանկացած պահի BeOnline-ի միջոցով:

 

Օգտվելով հավելվածից կարող եք առաջադրանքներ սահմանել Ձեր հաշվապահի համար՝ զուգահեռ ուղարկելով ինչպես տարատեսակ տեքստային հաղորդագրություններ և ֆայլեր, այնպես էլ ձայնային հաղորդագրություններ: 

 

Ի՞նչ է պետք իմանալ՝ մինչ BeOnline հավելվածի ներբեռնումը.

 

1 Այն նախատեսված է միայն բիզնեսի համար: Հավելվածի միջոցով բիզնեսմենը կարող է հետևել իր կազմակերպության համար իրականացվող հաշվապահական աշխատանքներին:

 

2 Հավելվածից օգտվելու համար բիզնեսի հաշվապահությունը պետք է վարեն մեր՝ ԲիՕն հաշվապահական կենտրոնի մասնագետները: Այսինքն հավելվածը նախատեսված է միայն մեր գործընկերների համար, ովքեր օգտվում են մեր հաշվապահական ծառայություններից։


Ծրագրից օգտվելու և ներբեռնելու համար կարող եք անցնել Օնլայն հաշվապահական գրասենյակ։