Բիզնեսի գրանցում նշանակում է բիզնեսը բերել իրավական դաշտ, ինչու է սա կարևոր, դիտարկենք ամենապարզ օրինակը, ենթադրենք դուք ձեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջում որոշել եք վաճառել ապրանքներ, օրինակ ձեռքի աշխատանքներ, գրքեր կամ օծանելիք և չունեք գրանցված բիզնես, ապա ձեր կողմից իրականացված գործունեությունը կդիտվի որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն և կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
Իսկ ինչպես վարվել նման դեպքերում․ ընդամենը գրանցել ձեր բիզնեսը, իսկ գրանցման տեսակի մասով տարբերակները այնքան էլ շատ չեն․ դրանք երկուսն են ԱՁ կամ իրավաբանական անձ։