Հաճախ բիզնեսում այս կամ այն որոշման կայացման հարցում մեծ դեր է խաղում դրա արդյունքում մեր կողմից կատարվելիք ծախսերի ծավալը։ Բնականաբար շատ են դեպքերը երբ պահանջվող ծախսերի ծավալի պատճառով շատ որոշումներ մնում են թղթի վրա։ Եկեք հասկանանք, թե ինչպես կարող ենք ծախսերը ճիշտ գնահատել նման որոշումների իրականացման համար։