Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել եկամտային հարկի գանձման համակարգը: Այն փոխարինել է պրոգրեսիվ համակարգին, և եթե նախկինում եկամտային հարկը բարձր աշխատավարձերի դեպքում հասնում էր մինչև 36%-ի, ապա այժմ բոլոր դեպքերում կհարկվի 23%:
2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկը կազմում է 23 տոկոս,
2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:
2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում,
2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս: