Ինչպե՞ս կանխել հարկայինի հնարավոր ստուգումները


 

Ինչու 1000-ավոր բիզնեսներից հենց իմը ․․․

Սա ամենատարածված դժգոհությունն է՝ կապված բիզնեսում իրականացվող ստուգումների հետ։ Ու իրոք: Ինչու հենց դուք: Եկեք հասկանանք, իսկ հասկանալու համար բավական է ինքներս մեզ համար պատասխանենք մի պարզ հարցի: Եթե տեսnեինք, որ բիզնեսի շրջանառությունը մեծ է, իսկ գրանցված աշխատակիցների թվաքանակը փոքր, կամ ասենք ձեռքբերումներն ավելի շատ են, քան վաճառքը, ինչ եք կարծում կհավատայիք այդ տվյալներ ճշտությանը:

Դժվար թե:

Ելնելով մեր իսկ կողմից ներկայացված տվյալներից, բիզնեսի վարքագծից, գործողություններից կամ անգործությունից, բիզնեսներիn դասակարգում են երեք՝ բարձր, միջին և ցածր ռիսկային խմբերի մեջ և ընտրողականության սկզբունքով իրականացնում են կամ հարկային  ստուգումներ կամ ուսումնասիրություններ։

 

Ձեզ կարող է հետաքրքրել