Կառավարության օժանդակությունը առանձին ոլորտի քաղաքացիներին


Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ՝

հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

հանրային սննդի ծառայություններ,

զբոսաշրջային ծառայություններ,

վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

✔Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 %-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։

✔ Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։

✔ Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով։

✔Եթե նշված ժամանակահատվածում ԱՁ իրացման շրջանառության 10 %-ը գերազանցում է 68.000 դրամը, ապա աջակցության չափը կլինի ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։

Աղբյուրը՝ https://bit.ly/371eLgh

Ձեզ կարող է հետաքրքրել