Պետական աջակցության ծրագրեր


 Պետական օժանդակության 11-րդ ծրագիր

Այս ծրագրի շահառու է հանդիսանում 220 հազար բաժանորդ և 660 հազար քաղաքացի։

Պետությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի գծով ծախսերի 50%-ն այն բաժանորդների համար, որոնք նշված ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։

 Պետական օժանդակության 12-րդ ծրագիր

Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280.000 բաժանորդ:
30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝

      բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ,

      էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։

Որոշված ընդհանուր գումարր փոխանցվելու է բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառուներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվելու է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվելու է որպես կանխավճար։

Աղբյուրը՝ https://bit.ly/2IvGqf1

Ձեզ կարող է հետաքրքրել