Ո՞վ կարող է դիմել պետական աջակցության 20-րդ ծրագրին


Պետական աջակցության 20-րդ ծրագրին կարող են դիմել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ու իրենց աշխատակիցները:

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից:

 

Այդ ոլորտներն են

1.Հանրային սնունդ

2.Հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ

3.Զբոսաշրջային ծառայություններ

4.Սպորտի բնագավառում գործունեություն

5.Նախադպրոցական կրթություն

6.Խաղատների գործունեություն

7.Զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն

8.Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում

9.Ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ

10.Լուսանկարչության բնագավառում գործունեություն

11. Ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

12.Կինոթատրոնների գործունեություն

Ձեզ կարող է հետաքրքրել