Հաշվապահական դիագնոստիկա

Պարզեք՝ ինչ վիճակում է Ձեր բիզնեսի հաշվապահությունը

Այս իրավիճակներից ՝ որեւէ մեկը ծանո՞թ է Ձեզ

Հարկային պարտավորությունները սպասվածից բարձր են

Վճարում եք հարկեր, սակայն վստահ չեք՝ արդյոք ճիշտ են կիրառվում Ձեր բիզնեսին հասանելի հարկային արտոնություններն ու կարգավորումները։

Հաշվապահական տվյալների ճշտության վերաբերյալ կասկածներ ունեք

Հաշվետվությունները ներկայացվում են, սակայն դժվարանում եք գնահատել՝ արդյոք հաշվառումն ամբողջական և ճիշտ է։

Մասնագիտական խորհրդատվություն

Անհրաժեշտության դեպքում օգնում ենք կողմնորոշվել բիզնեսի կազմակերպաիրավական ձևի, հարկման համակարգի և հաշվապահական հարցերում։

Պատրաստվում եք հարկային ստուգման կամ հաշվապահի փոփոխության

Ցանկանում եք նախապես գնահատել հաշվապահության վիճակը և բացահայտել հնարավոր ռիսկերը։

Դիագնոստիկան օգտակար է նաև այն դեպքում, երբ ակնհայտ խնդիրներ չկան, սակայն ցանկանում եք համոզվել, որ հաշվապահական հաշվառումը ճիշտ է կազմակերպված։

Ի՞նչ ենք
ուսումնասիրում

Ստուգում ենք հաշվապահական գրանցումները, մնացորդները և հաշվառման ճշտությունը՝ հնարավոր սխալներն ու անհամապատասխանությունները հայտնաբերելու համար։

Ուսումնասիրում ենք հարկերի հաշվարկման ճշտությունը, կիրառվող հարկային մոտեցումները և հնարավոր ռիսկերը։

Ի՞նչ է իր մեջ ներառում ծառայությունը

Գնահատում ենք գործարքների փաստաթղթավորման ամբողջականությունը և հաշվառման մեջ դրանց ճիշտ արտացոլումը։

Ստուգում ենք՝ արդյոք բիզնեսն օգտվում է իրեն հասանելի հարկային արտոնություններից և օրենսդրությամբ նախատեսված հնարավորություններից։

Ի՞նչ եք ստանում արդյունքում


Դիագնոստիկայի ավարտին կունենաք հստակ պատկեր՝

հաշվապահական հաշվառման հայտնաբերված սխալների և բացթողումների,
հնարավոր հարկային և ֆինանսական ռիսկերի,
չօգտագործված հարկային հնարավորությունների,
խնդիրների շտկման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

Դիագնոստիկայի իրականացման 4 քայլ

Նախնական քննարկում

Ծանոթանում ենք Ձեր բիզնեսին, առկա հարցերին և որոշում ուսումնասիրության անհրաժեշտ ծավալը։

Տվյալների ուսումնասիրություն

Ստանում և ուսումնասիրում ենք անհրաժեշտ հաշվապահական տվյալներն ու փաստաթղթերը։

Սխալների և ռիսկերի վերլուծություն

Բացահայտում ենք հաշվառման անհամապատասխանությունները և գնահատում դրանց հնարավոր հետևանքները։

Արդյունքների ներկայացում

Ամփոփում ենք հայտնաբերված խնդիրները և ներկայացնում դրանց շտկման առաջարկությունները։

Իրական օրինակ՝ զբոսաշրջային ոլորտի բիզնես

ԽՆԴԻՐ

Ընկերությունն ուներ բարձր հարկային պարտավորություններ և փաստաթղթավորման հետ կապված բացթողումներ։

Ի՞ՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

Հաշվապահական գրանցումների սխալներ, չօգտագործված հարկային արտոնություններ և հարկային հաշվառման սխալ մոտեցումներ։

ԱՐԴՅՈՒՆՔ

Հայտնաբերված ռիսկերի ուղղությամբ իրականացվեցին շտկումներ և մշակվեց հետագա գործողությունների պլան։

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է փոխեմ իմ հաշվապահին՝ դիագնոստիկա իրականացնելու համար։

Գրանցման գործընթացը կատարվում է առանց պետական ռեգիստր այցելելու.

Անհրաժեշտ է ունենալ միայն էլեկտրոնային ստորագրություն.

Գրանցումը հնարավոր է անկախ կազմակերպաիրվական ձեւից.

Մանրամասները կքննարկի մեր մասնագետը 

Անհրաժեշտության դեպքում օգնում ենք կողմնորոշվել բիզնեսի կազմակերպաիրավական ձեւի հարցում.

Անհրաժեշտության դեպքում օգնում ենք կողմնորոշվել բիզնեսի կազմակերպաիրավական ձեւի հարցում

Պարզեք՝ ինչ վիճակում է Ձեր բիզնեսի հաշվապահությունը

Ուղարկեք հայտ, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ՝ քննարկելու դիագնոստիկայի շրջանակը, ընթացքն ու պայմանները հաշվապահությունը

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել