Ֆինանսական վերլուծությունը ծառայություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել բիզնեսի իրական ֆինանսական վիճակը, բացահայտել ռիսկերը և ստանալ որոշումների համար հստակ թվային հիմք։
Վերլուծություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչու է շրջանառությունը աճում, բայց մաքուր շահույթը չի ավելանում
Շահութաբերության գնահատում և եկամուտների ուսումնասիրություն
Ի՞նչ է իր մեջ ներառում ծառայությունը
Ծախսերի խորքային վերլուծություն՝ ֆինանսական կորուստների հիմնական պատճառները բացահայտելու համար
Կանխիկ հոսքերի վերլուծություն
Ֆինանսական ցուցանիշների պարզ և հասկանալի ներկայացում
Գործնական եզրակացություններ և առաջարկներ
Ծառայությունից օգտվելով կստանաք՝
Պատկեր այն գործոնների մասին, որոնք ամենաշատն են ազդում շահույթի վրա,
Ինֆորմացիա այն պրոդուկտների մասին, որոնք բիզնեսին ապահովում են իրական շահույթով, և այն ապրանքների, որոնք ունեն բարձր վաճառք, բայց ցածր եկամտաբերություն,
Ծախսերի մանրամասն վերլուծություն՝ ավելորդ և հաճախ անտեսվող ծախսերը բացահայտելու համար,
Ֆինանսական ամբողջ պատկերի պարզ և հասկանալի ամփոփում՝ հիմնական ցուցանիշների անդրադարձմամբ։
Ինչպե՞ս վստահ լինեմ, որ ծառայության արդյունքում իմ ֆինանսները կարգին են։
Ծառայության արդյունքում Դուք կստանաք ամբողջական հաշվետվություն՝ բոլոր գործարքների վերաբերյալ և բացահայտված սխալների շտկման առաջարկներով։
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ստուգումը իրականացնելու համար։
Ստուգման տևողությունը կախված է բիզնեսի չափից և փաստաթղթերի ծավալից: Սովորաբար այն իրականացվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։
Ինչպե՞ս է ստուգումը օգնում խուսափել տուգանքներից։
Մենք հայտնաբերում և շտկում ենք հնարավոր սխալները, հետևաբար պետական ստուգումների ժամանակ բիզնեսը ամբողջովին պատրաստ է, իսկ ռիսկերը՝ հասցված նվազագույնի։