Ֆինանսական վերլուծություն
Ֆինանսական վերլուծությունը ծառայություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել բիզնեսի իրական ֆինանսական վիճակը, բացահայտել ռիսկերը և ստանալ որոշումների համար հստակ թվային հիմք։
Այս իրավիճակներից ՝ որեւէ մեկը ծանո՞թ է Ձեզ
Վաճառքներն աճում են, բայց շահույթը՝ ոչ
Շրջանառությունը մեծանում է, սակայն ամսվա վերջում սպասված գումարը չի մնում։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչն է ազդում շահութաբերության վրա։
Չգիտեք՝ որ ապրանքները կամ ծառայություններն են ավելի շահութաբեր
Վաճառքի ծավալները տեսնում եք, բայց դժվարանում եք գնահատել՝ որ ուղղություններն են իրականում ավելի մեծ ֆինանսական արդյունք ապահովում։
Պատրաստվում եք ընդլայնել բիզնեսը
Նախատեսում եք ներդրում, նոր մասնաճյուղ կամ գործունեության ընդլայնում և ցանկանում եք հասկանալ՝ որքանով են ֆինանսական հնարավորությունները բավարար։
Ֆինանսական վերլուծությունը կարող է օգտակար լինել նաև այն դեպքում, երբ բիզնեսը կայուն աշխատում է, սակայն ցանկանում եք գտնել շահութաբերությունն ավելացնելու և ծախսերն ավելի արդյունավետ կառավարելու հնարավորություններ։
Ի՞նչ ենք
վերլուծում
Վերլուծում ենք եկամուտների կառուցվածքը, շահույթի ձևավորումը և տարբեր ապրանքների, ծառայությունների կամ գործունեության ուղղությունների շահութաբերությունը՝ ըստ առկա տվյալների։
Ուսումնասիրում ենք հիմնական ծախսերը, դրանց փոփոխությունները և հնարավորությունները՝ ծախսերն ավելի արդյունավետ կառավարելու համար։
Ի՞նչ է իր մեջ ներառում ծառայությունը
Գնահատում ենք գումարների մուտքերն ու ելքերը՝ հասկանալու, թե ինչն է առաջացնում դրամական միջոցների պակաս և ինչպես կարելի է բարելավել վճարումների պլանավորումը։
Ուսումնասիրում ենք դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, դրանց կառուցվածքն ու ազդեցությունը բիզնեսի ֆինանսական կայունության վրա։
Ի՞նչ եք ստանում արդյունքում
Ֆինանսական վերլուծության ավարտին կունենաք հստակ պատկեր՝
Ֆինանսական վերլուծության իրականացման 4 քայլ
Նախնական քննարկում
Ծանոթանում ենք Ձեր բիզնեսի գործունեությանը, ֆինանսական հարցերին և որոշում վերլուծության նպատակներն ու շրջանակը։
Ֆինանսական տվյալների հավաքագրում
Ստանում և համակարգում ենք վերլուծության համար անհրաժեշտ հաշվապահական ու ֆինանսական տվյալները։
Ցուցանիշների վերլուծություն
Ուսումնասիրում ենք եկամուտները, ծախսերը, շահութաբերությունը, դրամական հոսքերը և այլ անհրաժեշտ ցուցանիշներ։
Արդյունքների ներկայացում
Պարզ և հասկանալի ձևով ներկայացնում ենք ֆինանսական վիճակի գնահատականը, բացահայտված խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
Հաճախ տրվող հարցեր
Գրանցման գործընթացը կատարվում է առանց պետական ռեգիստր այցելելու.
Անհրաժեշտ է ունենալ միայն էլեկտրոնային ստորագրություն.
Գրանցումը հնարավոր է անկախ կազմակերպաիրվական ձեւից.
Մանրամասները կքննարկի մեր մասնագետը
Անհրաժեշտության դեպքում օգնում ենք կողմնորոշվել բիզնեսի կազմակերպաիրավական ձեւի հարցում.
Անհրաժեշտության դեպքում օգնում ենք կողմնորոշվել բիզնեսի կազմակերպաիրավական ձեւի հարցում