1.
1. Հաշվապահը նախապես տեղեկացնու՞մ է ձեզ սպասվող հարկերի չափի մասին:
2.
Հաշվապահը զգուշացնու՞մ է, եթե որևէ գործողություն կարող է հարկային ռիսկ առաջացնել։
3.
Ամսվա ավարտից հետո ստանու՞մ եք տեղեկություն բիզնեսի շահույթի կամ վնասի մասին։
4.
Հաշվապահը պարբերաբար հետաքրքրվու՞մ է բիզնեսում տեղի ունեցող փոփոխություններով (նոր ծառայություն, նոր աշխատակից, նոր ուղղություն և այլն)։
5.
Երբ որոշում եք կայացնում (աշխատակից ընդունել, վարկ վերցնել, ներդրում անել), հաշվապահի հետ խորհրդակցո՞ւմ եք դրա ֆինանսական կամ հարկային հետևանքների մասին։
6.
Գիտե՞ք, թե որ գործընկերներն են ձեզ պարտք, ինչ գումարի չափով եւ երբ են վերդարաձնելու։
7.
Գիտե՞ք, թե ձեր կազմակերպությունն ում ու որքան գումար է պարտք եւ մինչեւ երբ է գումարի փոխանցման վերջնաժամկետը։
8.
Ամսվա ընթացքում ստանու՞մ եք հաշվապահական տեղեկատվություն առանց ինքներդ հարցնելու։
9.
Եթե վաղը հարկային ստուգում սկսվի, վստահ ե՞ք, որ բոլոր փաստաթղթերը կարգավորված են։
10.
Գիտե՞ք, թե վերջին 3 ամիսների ընթացքում ձեր բիզնեսը շահույթով է աշխատել, թե վնասով։
11.
Վերջին 6 ամիսների ընթացքում հաշվապահական կամ հարկային սխալի պատճառով տուգանք կամ խնդիր չե՞ք ունեցել։
1 out of 1