Գլխավոր

Բլոգ

5 նշան, որ ձեր բիզնեսի հաշվապահությունը վերանայման կարիք ունի:

5 նշան, որ ձեր բիզնեսի հաշվապահությունը վերանայման կարիք ունի:

Need For Review Blog

Բիզնեսի հաշվապահության մեջ խնդիրները միշտ չէ, որ ակնհայտ են լինում։ Հաշվետվությունները կարող են ներկայացվել ժամանակին, հարկերը՝ վճարվել, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ է կազմակերպված։

Երբեմն հաշվապահական սխալները, ավելորդ հարկային բեռը կամ տեղեկատվության պակասը երկար ժամանակ աննկատ են մնում՝ ազդելով բիզնեսի ֆինանսական վիճակի վրա։

Առանձնացրել ենք 5 նշան, որոնց դեպքում արժե ավելի մանրամասն ուսումնասիրել ձեր հաշվապահությունը։

1. Չեք հասկանում՝ ինչպես են ձևավորվում ձեր հարկերը

Ամեն ամիս հաշվապահը հայտնում է վճարման ենթակա հարկերի գումարը, դուք վճարում եք, բայց չեք պատկերացնում՝ ինչպես է այն հաշվարկվել։

Բիզնեսի սեփականատերը պարտավոր չէ իմանալ հարկային հաշվարկների բոլոր մանրամասները, սակայն կարևոր է հասկանալ՝ ինչ հարկեր է վճարում և ինչից է կախված դրանց չափը։

Եթե այս հարցերին հստակ պատասխաններ չեք ստանում, արժե ստուգել՝ արդյոք հաշվարկները ճիշտ են կատարվում, և կան հարկային բեռը օրինական ճանապարհով նվազեցնելու հնարավորություններ։

2. Հաշվապահական տվյալները չեն համապատասխանում իրականությանը

Օրինակ՝ հաշվապահական տվյալներով պահեստում կա որոշակի քանակի ապրանք, բայց իրական մնացորդն այլ է։ Կամ հաշվառման մեջ հաճախորդը դեռ պարտք ունի, մինչդեռ վաղուց վճարել է։

Նման անհամապատասխանությունները կարող են առաջանալ փաստաթղթավորման բացթողումներից կամ հաշվառման սխալներից։

Եթե դրանք ժամանակին չեն հայտնաբերվում, աստիճանաբար կուտակվում և դժվարացնում են բիզնեսի իրական ֆինանսական վիճակի գնահատումը։

3. Շրջանառությունն աճում է, բայց շահույթը՝ ոչ

Վաճառքներն ավելանում են, հաճախորդների թիվն աճում է, բայց ամսվա վերջում սպասված շահույթը չկա։

Պատճառը կարող է լինել սխալ գնագոյացումը, չվերահսկվող ծախսերը, հարկային բեռը կամ առանձին ապրանքների ու ծառայությունների ցածր շահութաբերությունը։

Սա միշտ չէ, որ հաշվապահական սխալի հետևանք է։ Բայց եթե հաշվապահական տվյալները թույլ չեն տալիս հասկանալ՝ որտեղ է առաջանում խնդիրը, արժե վերանայել նաև հաշվառման և ֆինանսական վերլուծության գործընթացները։

4. Խնդիրների մասին իմանում եք միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն հետևանքներ ունեն

Հարկային մարմնից ծանուցում եք ստանում, պարզվում է՝ անհրաժեշտ փաստաթուղթը բացակայում է, կամ նախկին գործարքի հաշվառման մեջ սխալ է հայտնաբերվում։

Նման իրավիճակներ կարող են առաջանալ ցանկացած բիզնեսում։ Սակայն եթե դրանք պարբերաբար կրկնվում են, արժե ուսումնասիրել՝ ինչպես են կազմակերպված հաշվապահական վերահսկողությունն ու փաստաթղթաշրջանառությունը։

Ժամանակին հայտնաբերված սխալը սովորաբար ավելի հեշտ է ուղղել, քան դրա առաջացրած հետևանքները։

5. Չեք ստանում բիզնեսը ճիշտ կառավարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը

Գիտեք՝ որքան հարկ պետք է վճարեք, բայց չգիտեք՝ որքան գումար են ձեզ պարտք հաճախորդները, ինչ վճարումներ են սպասվում կամ որ ուղղությունն է առավել շահութաբեր։

Ֆինանսական վերլուծությունն առանձին աշխատանք է, սակայն դրա համար անհրաժեշտ տվյալների զգալի մասը ձևավորվում է հաշվապահության միջոցով։

Եթե այդ տվյալները թերի են կամ դժվար հասանելի, բիզնեսի ֆինանսական վիճակը գնահատելն ու հիմնավորված որոշումներ կայացնելը նույնպես բարդանում են։

Ի՞նչ անել, եթե նկատել եք այս նշաններից մեկը

Այս իրավիճակներից որևէ մեկը դեռ չի նշանակում, որ պետք է փոխել հաշվապահին։ Նախ կարևոր է հասկանալ խնդրի իրական պատճառը և դրա հնարավոր հետևանքները։

Հենց դրա համար էլ ԲիՕնում իրականացնում ենք հաշվապահական դիագնոստիկա։

Ուսումնասիրում ենք բիզնեսի հաշվապահական հաշվառումը, հարկերը, փաստաթղթերն ու գործարքները՝ բացահայտելու հնարավոր սխալները, ռիսկերը և բարելավման հնարավորությունները։

Արդյունքում ստանում եք ձեր հաշվապահության իրական վիճակի հստակ պատկերը և առաջարկություններ՝ հայտնաբերված խնդիրները շտկելու համար։

Եթե ձեր բիզնեսում նկատել եք այս նշաններից մեկը կամ մի քանիսը, դիմեք ԲիՕն՝ հաշվապահական դիագնոստիկայի համար։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Accounting Mistakes Thumbnail

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Կարդալ Ավելին

Financial Indicators Thumbnail

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

Կարդալ Ավելին

Miscalculations Thumbnail

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել