Գլխավոր

Բլոգ

Ինչ հաշվապահական ինֆորմացիա են ստանում մեր գործընկերները անգամ եթե չեն հարցրել

Ինչ հաշվապահական ինֆորմացիա են ստանում մեր գործընկերները անգամ եթե չեն հարցրել

Շատ բիզնեսներում հաշվապահի աշխատանքը նույնացնում են հաշվետվություններ ներկայացնելու և հարկերը հաշվարկելու հետ։

Իրականում հաշվապահության արժեքը դրանով չի ավարտվում։

Բիզնեսի ղեկավարը չի կարող ամեն օր մտածել, թե ինչ հարկ է սպասվում, ինչ ռիսկ կարող է առաջանալ կամ ինչ օրենսդրական փոփոխություն է ուժի մեջ մտել։ 
Հենց այդ պատճառով կարևոր է, որ հաշվապահը ոչ միայն արձանագրի արդեն կատարվածը, այլ նաև ժամանակին փոխանցի այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ճիշտ որոշումներ կայացնելու և ռիսկերից խուսափելու համար։
 
ԲիՕնում մենք մեր գործընկերներին պարբերաբար տրամադրում ենք այնպիսի տեղեկատվություն, որը հաճախ նրանք նույնիսկ չեն հասցնում կամ չեն մտածում հարցնել։
1. Սպասվող հարկային պարտավորությունները
Բիզնեսը նախապես տեղեկանում է, թե առաջիկայում ինչ հարկային վճարումներ են սպասվում։ Սա հնարավորություն է տալիս ժամանակին պլանավորել դրամական հոսքերը և խուսափել անակնկալներից։
2. Հարկային ռիսկերը
Եթե մեր աշխատանքի ընթացքում նկատում ենք գործողություն, որը կարող է առաջացնել տուգանք, լրացուցիչ հարկային պարտավորություն կամ այլ ռիսկ, դրա մասին տեղեկացնում ենք մինչև խնդրի առաջանալը, ոչ թե դրանից հետո։
3. Գործընկերների պարտքերը
Տրամադրում ենք տեղեկատվություն այն մասին, թե ովքեր են պարտք կազմակերպությանը, ում նկատմամբ ունի պարտավորություններ կազմակերպությունը և ինչ գումարների մասին է խոսքը։ Սա օգնում է ավելի արդյունավետ վերահսկել դրամական հոսքերը։
4. Դրամական միջոցների շարժը
Կարևոր է հասկանալ ոչ միայն, թե որքան գումար կա հաշիվներին, այլ նաև՝ որտեղից են ձևավորվում հիմնական մուտքերն ու ելքերը, ինչ միտումներ են նկատվում և որ ուղղություններն արժե ավելի ուշադիր վերահսկել։
5. Օրենսդրական փոփոխությունները
Հարկային և հաշվապահական օրենսդրությունը մշտապես փոփոխվում է։ Եթե որևէ փոփոխություն կարող է ազդեցություն ունենալ ձեր հարկերի, հաշվետվությունների կամ գործունեության վրա, դրա մասին տեղեկացնում ենք և ներկայացնում կիրառելի լուծումները։
6. Շրջանառությունն ու սահմանաչափերը
Մշտապես վերահսկում ենք շրջանառության ցուցանիշները, հատկապես այն դեպքերում, երբ առկա է հարկային համակարգի փոփոխության կամ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացման հավանականություն։ Այդպես բիզնեսը ժամանակ ունի ճիշտ որոշումներ կայացնելու մինչև ռիսկի իրական դառնալը։
Հաշվապահությունը միայն հաշվետվություններ ներկայացնելը չէ
 
Լավ հաշվապահը ոչ միայն ճիշտ է վարում հաշվառումը, այլ նաև ապահովում է, որ բիզնեսի ղեկավարը ճիշտ ժամանակին ստանա այն տեղեկատվությունը, որը կարող է ազդել իր որոշումների վրա։
Հաճախ հենց ժամանակին ստացված մեկ տեղեկությունը կարող է կանխել տուգանքը, խնայել զգալի ծախսեր կամ օգնել ընդունել ավելի ճիշտ բիզնես որոշում։
 
Եթե ցանկանում եք, որ ձեր բիզնեսը ոչ միայն ունենա ճիշտ կազմակերպված հաշվապահություն, այլ նաև ժամանակին ստանա կարևոր տեղեկատվություն, կապ հաստատեք մեզ հետ 060 511010 հեռախոսահամարով։ Կքննարկենք ձեր բիզնեսի առանձնահատկությունները և կառաջարկենք հենց Ձեզ համապատասխան հաշվապահական սպասարկման լուծումը։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Gift Cards Thumbnail

Նվեր քարտ տրամադրելիս պե՞տք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Նվեր քարտ տրամադրելիս պե՞տք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Կարդալ Ավելին

Ինչպես ընդունել աշխատակցի՝ առանց օրենքի խախատման

Ինչպես ընդունել աշխատակցի՝ առանց օրենքի խախտման

Ինչպես ընդունել աշխատակցի՝ առանց օրենքի խախտման

Կարդալ Ավելին

Ինչ հաշվապահական ինֆորմացիա են ստանում մեր գործընկերները անգամ եթե չեն հարցրել

Ինչ հաշվապահական ինֆորմացիա են ստանում մեր գործընկերները անգամ եթե չեն հարցրել

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել