Գլխավոր

Բլոգ

Ինչից է կախված հաշվապահական ծառայությունների արժեքը

Ինչից է կախված հաշվապահական ծառայությունների արժեքը

Money On Scale
«Որքա՞ն արժե հաշվապահական սպասարկումը» հարցին միայն բիզնեսի ոլորտն իմանալով պատասխանելը դժվար է։
Նույն ոլորտում աշխատող երկու ընկերություն կարող են ունենալ ամբողջությամբ տարբեր ծավալի հաշվապահական աշխատանք, հետևաբար՝ նաև տարբեր սպասարկման արժեք։
Ի՞նչն է հիմնականում ազդում գնի վրա։

1. Գործարքների և փաստաթղթերի քանակը

Ամսական մի քանի գործարք ունեցող բիզնեսի և ամեն օր տասնյակ վաճառքներ ու գնումներ իրականացնող բիզնեսի հաշվապահական աշխատանքը նույն ծավալը չունի։

Որքան շատ են գործարքները, հաշիվները, մուտքերն ու ելքերը, այնքան մեծ է մշակվող տեղեկատվության ծավալը։

2. Աշխատակիցների քանակը
Աշխատակիցների ավելացման հետ ավելանում են նաև աշխատավարձերի հաշվարկը, արձակուրդայինները, վերջնահաշվարկները, կադրային փաստաթղթերն ու դրանց հետ կապված հաշվետվողականությունը։
3. Հարկման համակարգը և գործունեության առանձնահատկությունները
Հաշվապահական աշխատանքի ծավալը կախված է նաև նրանից, թե ինչ հարկման համակարգում է աշխատում բիզնեսը, գործունեության քանի ուղղություն ունի և ինչ առանձնահատկություններ կան հաշվառման մեջ։
4. Գործընթացների բարդությունը
Ներմուծում կամ արտահանում, պահեստային հաշվառում, արտադրություն, բազմաթիվ դրամարկղեր կամ բանկային հաշիվներ, տարբեր տեսակի պայմանագրեր․ այս ամենը կարող է ավելացնել հաշվապահական աշխատանքի ծավալն ու բարդությունը։
5. Հաշվապահության ներկա վիճակը
Եթե հաշվառումը սկզբից կազմակերպված է և անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի են, աշխատանքը մի ընթացք ունի։ Եթե կան նախորդ ժամանակաշրջաններից կուտակված սխալներ, բացակայող փաստաթղթեր կամ չճշտված տվյալներ, սկզբնական փուլում կարող է լրացուցիչ աշխատանք պահանջվել։
Այս պատճառով հաշվապահական ծառայության արժեքը ճիշտ է որոշել բիզնեսի իրական ծավալն ու հաշվապահական գործընթացները հասկանալուց հետո։
Երկու բիզնես կարող են ունենալ նույն շրջանառությունը, բայց հաշվապահից պահանջել լրիվ տարբեր ծավալի աշխատանք։
ԲիՕնում ծառայության արժեքը հաշվարկելու համար նախ հասկանում ենք ձեր բիզնեսի առանձնահատկություններն ու աշխատանքի ծավալը, ապա առաջարկում համապատասխան սպասարկման տարբերակը։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Accounting Mistakes Thumbnail

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Կարդալ Ավելին

Financial Indicators Thumbnail

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

Կարդալ Ավելին

Miscalculations Thumbnail

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել