Գլխավոր

Բլոգ

Հաշվապահությունը բիզնեսի լեզվով- ինչպես թարգմանել հաշվապահից ստացած ինֆորմացիան

Հաշվապահությունը բիզնեսի լեզվով- ինչպես թարգմանել հաշվապահից ստացած ինֆորմացիան

Book
Հաշվապահը կարող է ձեզ տալ ամբողջությամբ ճիշտ թվեր, բայց եթե դրանցից չեք հասկանում՝ ինչ է կատարվում բիզնեսում, այդ ինֆորմացիայի միայն մի մասն եք օգտագործում։
Փորձենք մի քանի տարածված հաշվապահական պատասխան «թարգմանել» բիզնեսի լեզվով։
«Այս ամիս այսքան հարկ ունենք վճարելու»
Բիզնեսի համար միայն վերջնական թիվը քիչ է։ Պետք է հասկանալ՝
Այսինքն՝ բիզնեսի լեզվով հարցը դառնում է՝ «Որքա՞ն գումար պետք է նախատեսեմ հարկերի համար և ինչո՞ւ»։
«Դեբիտորական պարտքը կազմում է X դրամ»
Հաշվապահական տերմինից այն կողմ սա գումար է, որը բիզնեսը դեռ պետք է ստանա իր հաճախորդներից։
Բիզնեսի համար կարևոր է հասկանալ՝ ով որքան է պարտք, երբ պետք է վճարի և այդ գումարից որքանն է արդեն ուշացած։
«Կրեդիտորական պարտքը X դրամ է»
Սա արդեն այն գումարն է, որը բիզնեսն է պարտք իր մատակարարներին և այլ կողմերին։
Բիզնեսի լեզվով՝ որքա՞ն գումար պետք է վճարենք առաջիկայում, ում և երբ։
«Շրջանառությունն աճել է»
Լավ նորություն է, բայց ինքնուրույն դեռ չի նշանակում, որ բիզնեսն ավելի շատ է վաստակում։
Հաջորդ հարցը պետք է լինի՝ շրջանառության աճի հետ շահույթն էլ աճե՞լ է, թե՞ ավելացել են նաև ծախսերը։
«Հաշվի վրա բավարար գումար կա»
Հաշվի մնացորդը դեռ ազատ օգտագործվող գումար չէ։ Դրա մի մասը կարող է նախատեսված լինել հարկերի, աշխատավարձերի, մատակարարների կամ արդեն ստանձնած այլ պարտավորությունների համար։
Ուստի բիզնեսի իրական հարցն է՝ այս գումարից որքա՞նն է իրականում ազատ։
Հաշվապահական տվյալները բիզնեսի համար արժեքավոր են դառնում այն ժամանակ, երբ թվերից անցնում ենք հարցերին՝ ինչո՞ւ է սա տեղի ունեցել, ինչի՞ վրա է ազդում և ի՞նչ պետք է հաշվի առնենք հաջորդ որոշումը կայացնելիս։
Հաշվապահությունը միայն անցած ամսվա թվերը գրանցելու համար չէ։ Ճիշտ կարդալու դեպքում այդ թվերը կարող են շատ բան պատմել բիզնեսի ներկա վիճակի մասին։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Accounting Mistakes Thumbnail

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Կարդալ Ավելին

Financial Indicators Thumbnail

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

Կարդալ Ավելին

Miscalculations Thumbnail

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել