Գլխավոր

Բլոգ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Accounting Mistakes Blog
Հաշվապահական սխալները միշտ չէ, որ անմիջապես խնդիրներ են առաջացնում։ Երբեմն բիզնեսը տարիներ շարունակ աշխատում է սովորական ռեժիմով, հարկերը վճարվում են, հաշվետվությունները՝ ներկայացվում, բայց հաշվառման մեջ շարունակում են մնալ սխալներ, որոնց մասին սեփականատերը նույնիսկ չի կասկածում։
 

Ներկայացնում ենք 7 տարածված սխալ, որոնք արժե ժամանակ առ ժամանակ ստուգել։

1. Սխալ ընտրված հարկման համակարգ

Բիզնեսի գրանցման ժամանակ ընտրված հարկման համակարգը կարող է տարիներ շարունակ կիրառվել՝ առանց վերանայվելու։

Մինչդեռ այդ ընթացքում կարող են փոխվել գործունեության ծավալները, ծախսերի կառուցվածքը կամ օրենսդրական պայմանները։

 

2. Սխալ կամ թերի փաստաթղթավորված ծախսեր

Բիզնեսը կարող է իրականում կատարել ծախսեր, որոնք հաշվապահության մեջ պատշաճ չեն արտացոլվում։

 

3. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհամապատասխանություններ

Հաշվապահական տվյալներով հաճախորդը կարող է դեռ պարտք ունենալ, մինչդեռ իրականում վաղուց վճարել է։ Կամ ընկերության պարտավորությունների մեջ կարող են մնալ արդեն մարված գումարներ։

Այս սխալները հաճախ առաջանում են վճարումների ոչ ճիշտ հաշվառումից կամ գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների պարբերական ստուգման բացակայությունից։

 

4. Ապրանքային մնացորդների սխալ հաշվառում

Հատկապես առևտրով և արտադրությամբ զբաղվող բիզնեսներում ապրանքային մնացորդների հաշվառումը կարևոր նշանակություն ունի։

Եթե ապրանքների մուտքերը, վաճառքները, վերադարձները կամ դուրսգրումները ճիշտ չեն արտացոլվում, հաշվապահական մնացորդները կարող են աստիճանաբար տարբերվել պահեստում առկա իրական քանակներից:?

 
 

5. Հիմնական միջոցների սխալ հաշվառում

Սարքավորումներ, տեխնիկա, կահույք և այլ հիմնական միջոցներ ձեռք բերելիս կարևոր է դրանք ճիշտ դասակարգել և հաշվառել։

Սխալներ կարող են առաջանալ դրանց սկզբնական արժեքի որոշման, մաշվածության հաշվարկի կամ հաշվառումից դուրսգրման ժամանակ։

6. Աշխատավարձերի և արձակուրդայինների սխալ հաշվարկ

Աշխատավարձերի հաշվարկման գործընթացում կարևոր են աշխատաժամանակի, արձակուրդների, բացակայությունների և աշխատակիցների վարձատրության պայմանների ճիշտ հաշվառումը։

Օրինակ՝ արձակուրդայինի հաշվարկման սխալը կամ աշխատակցի աշխատանքային պայմանների փոփոխությունը ժամանակին չարտացոլելը կարող է հանգեցնել սխալ վճարումների։

7. Նախորդ տարիների սխալների փոխանցում հաջորդ տարիներ

Հաշվապահական սխալներից որոշները չեն ավարտվում տվյալ ամսվա կամ տարվա հետ։

Օրինակ՝ սխալ հաշվառված պարտքը, ապրանքային մնացորդը կամ հիմնական միջոցի արժեքը կարող է փոխանցվել հաջորդ հաշվետու ժամանակաշրջան։

 

Ինչպե՞ս կանխել տարիներով կուտակվող հաշվապահական սխալները

Հաշվապահական սխալների առկայությունը միշտ չէմասնագետի անփութության մասին է։ Դրանք կարող են առաջանալ նաև ոչ ճիշտ կազմակերպված գործընթացներից, տեղեկատվության ուշ փոխանցումից կամ հաշվառման նկատմամբ բավարար վերահսկողության բացակայությունից։

Ռիսկերը նվազեցնելու համար կարևոր է պարբերաբար՝

  • Համադրել հաշվապահական տվյալները բանկային հաշիվների, պահեստային մնացորդների և գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների հետ։
  • Ստուգել գործարքների փաստաթղթավորման ամբողջականությունն ու ճշտությունը։
  • Վերանայել կիրառվող հարկման համակարգի համապատասխանությունը բիզնեսի գործունեությանը։
  • Վերահսկել աշխատավարձերի, հիմնական միջոցների և այլ կարևոր հաշվարկների ճշտությունը։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել հաշվապահական հաշվառման անկախ ստուգում։

Հաշվապահության մեջ ամենավտանգավոր սխալներից են նրանք, որոնք երկար ժամանակ չեն նկատվում։

Դրանց ժամանակին բացահայտումը հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խնդիրներից և ունենալ բիզնեսի իրական վիճակն արտացոլող հաշվապահական տվյալներ։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Accounting Mistakes Thumbnail

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Կարդալ Ավելին

Financial Indicators Thumbnail

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

Կարդալ Ավելին

Miscalculations Thumbnail

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել