Գլխավոր

Բլոգ

Կա՞ հավանականություն, որ ծախսերդ հնարավոր է նվազեցնել՝ առանց վնասների

Կա՞ հավանականություն, որ ծախսերդ հնարավոր է նվազեցնել՝ առանց վնասների

Շատ բիզնեսներ փորձում են կրճատել ծախսերը՝ հաճախ գնալով ամենապարզ ճանապարհով՝ նվազեցնելով որակը, կրճատելով ռեսուրսները կամ բիզնեսի համար կարևոր գործընթացները:

Բայց իրականում կա ավելի խելացի մոտեցում, որը թույլ է տալիս նվազեցնել ծախսերը՝ առանց վնասելու բիզնեսին։


Օրինակ, երբ որոշվում է ապրանքի ինքնարժեքը, սովորաբար հաշվի են առնվում միայն ուղղակի ծախսերը՝ հումք, նյութեր, աշխատուժ։

Սակայն կա ևս մեկ կարևոր բաղադրիչ՝ անուղղակի ծախսերը, որոնք նույնպես ներառվում են ինքնարժեքում՝ բաշխման միջոցով։

Սա այն կետն է, որտեղ շատերը սխալվում են։

Եթե բիզնեսը ճիշտ է կազմակերպում իր ծավալները և կիրառում է մասշտաբի էֆեկտը, ապա նույն անուղղակի (հաստատուն) ծախսերը բաշխվում են ավելի մեծ քանակի արտադրանքի վրա։ 

Արդյունքում՝ միավորին բաժին ընկնող ծախսը նվազում է, իսկ ինքնարժեքը դառնում է ավելի բալանսավորված։


Այսինքն՝ ծախսերը չեք կրճատում կտրուկ կամ որակի հաշվին, այլ դրանք կառավարում եք առավել արդյունավետ և հաշվարկված կերպով։

Արդյունքում՝
-նվազում է ինքնարժեքը
-պահպանվում է որակը
-փոխհատուցվում են թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ծախսերը
-բարձրանում է շահութաբերությունը

Խնդիրը ոչ թե ծախսերը կրճատելն է, սահմանափակումներ մտցնելը կամ կորուստներ կրելը, այլ դրանք ճիշտ հաշվարկելն ու արդյունավետ բաշխելը։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Gift Cards Thumbnail

Նվեր քարտ տրամադրելիս պե՞տք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Նվեր քարտ տրամադրելիս պե՞տք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Կարդալ Ավելին

Ինչպես ընդունել աշխատակցի՝ առանց օրենքի խախատման

Ինչպես ընդունել աշխատակցի՝ առանց օրենքի խախտման

Ինչպես ընդունել աշխատակցի՝ առանց օրենքի խախտման

Կարդալ Ավելին

Ինչ հաշվապահական ինֆորմացիա են ստանում մեր գործընկերները անգամ եթե չեն հարցրել

Ինչ հաշվապահական ինֆորմացիա են ստանում մեր գործընկերները անգամ եթե չեն հարցրել

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել