Գլխավոր

Բլոգ

Ինչ է պետք իմանալ մինչև բիզնեսի գրանցումը

Ինչ է պետք իմանալ մինչև բիզնեսի գրանցումը

Business Registration Blog Image
Բիզնես գրանցելու համար կարող է շատ ժամանակ չպահանջվել։ Բայց մինչև գրանցման փուլ հասնելը կան որոշումներ, որոնք հետագայում ազդելու են հարկերի, հաշվապահության և նույնիսկ գործընկերների հետ հարաբերությունների վրա։
 
1. Ի՞նչ կազմակերպաիրավական ձևով եք աշխատելու
ԱՁ, ՍՊԸ կամ այլ տարբերակ ընտրելիս միայն գրանցման պարզությամբ առաջնորդվել պետք չէ։ Տարբեր են պատասխանատվության շրջանակը, կառավարման ձևը, գործընկերների ներգրավման հնարավորությունները և մի շարք այլ պայմաններ։
Ընտրությունը պետք է համապատասխանեցվի հենց ձեր բիզնեսի մոդելին։
2. Ո՞ր հարկման համակարգում եք աշխատելու
Սա այն որոշումներից է, որը կարող է ուղղակիորեն ազդել բիզնեսի հարկային բեռի վրա։
Կարևոր են գործունեության տեսակը, սպասվող շրջանառությունը, հաճախորդների շրջանակը և այլ հանգամանքներ։ Սկզբում անհարմար ընտրված տարբերակը հետագայում կարող է ավելորդ ծախսերի կամ սահմանափակումների պատճառ դառնալ։
3. Ի՞նչ գործունեություն եք իրականում իրականացնելու
«Օնլայն վաճառք եմ անելու» կամ «ծառայություններ եմ մատուցելու» ձևակերպումները բավարար չեն։
Արժե նախապես հստակեցնել գործունեության ուղղությունները, հասկանալ՝ դրանց համար կա՞ն հատուկ պահանջներ, լիցենզավորման կամ թույլտվությունների անհրաժեշտություն և ինչ հարկային առանձնահատկություններ կարող են առաջանալ։
4. Եթե հիմնադիրները մի քանիսն են՝ ինչպե՞ս եք բաժանելու պատասխանատվությունը
Մինչև միասին բիզնես գրանցելը լավ է հստակեցնել՝ ում ինչ մասնաբաժին է պատկանում, ով ինչ ներդրում է կատարում, ինչպես են կայացվելու որոշումները և ինչ է լինելու, եթե հետագայում կողմերից մեկը ցանկանա դուրս գալ բիզնեսից։
Այս հարցերը շատ ավելի հեշտ է համաձայնեցնել մինչև խնդիր առաջանալը։
5. Ինչպե՞ս եք կազմակերպելու հաշվապահությունը
Հաշվապահության մասին առաջին անգամ հարկ վճարելու կամ հաշվետվություն ներկայացնելու պահին մտածելը կարող է արդեն ուշ լինել։
Բիզնեսի մեկնարկից պետք է հասկանալի լինի՝ ով է վարելու հաշվապահությունը, ինչպես են հավաքվելու ու փոխանցվելու փաստաթղթերը և ինչպես եք վերահսկելու հարկային պարտավորությունները։
6. Ի՞նչ ծախսեր են առաջանալու գրանցումից հետո
Բիզնեսի մեկնարկային բյուջեում հաճախ հաշվում են տարածքը, ապրանքը, սարքավորումները կամ գովազդը, բայց մոռանում են հարկերի, հաշվապահական ու իրավաբանական սպասարկման, աշխատակիցների և այլ պարբերական պարտավորությունների մասին։
Գրանցումից առաջ արժե պատկերացնել նաև բիզնեսի ամսական պարտադիր ծախսերը։
Բիզնեսի գրանցումը պարզապես պետական գրանցում ստանալը չէ։ Այդ պահին կայացված մի քանի որոշումներ կարող են երկար ժամանակ ազդել բիզնեսի աշխատանքի վրա։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Accounting Mistakes Thumbnail

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Կարդալ Ավելին

Financial Indicators Thumbnail

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

Կարդալ Ավելին

Miscalculations Thumbnail

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել