Սկսենք աշխատանքային պայմանագրից
Աշխատողի հետ կնքեք աշխատանքային պայմանագիր և հստակ ամրագրեք՝
- պաշտոնը և աշխատանքային գործառույթները,
- աշխատանքի վայրը և սկսելու ամսաթիվը,
- աշխատավարձը,
- աշխատաժամանակի ռեժիմը,
- արձակուրդի տեսակը և տևողությունը,
- աշխատաժամանակի ռեժիմը,
- անհրաժեշտության դեպքում՝ փորձաշրջանի պայմանները։
Սրանք աշխատանքային պայմանագրում պարտադիր ներառվող հիմնական պայմաններից են։
Գրանցեք աշխատողին ժամանակին
Նոր աշխատողի համար պետք է ներկայացնել գրանցման հայտ։
Եթե նա սկսելու է աշխատել հաջորդ օրը՝ հայտը ներկայացրեք մինչև նախորդ օրվա ավարտը։
Եթե աշխատանքի է ընդունվել և նույն օրն էլ սկսում է աշխատել՝ գրանցման հայտը պետք է ներկայացվի մինչև ժամը 14:00։
Պարզապես պայմանագիր ունենալը բավարար չէ
Պայմանագրում կարևոր է ոչ միայն աշխատավարձը։
Պետք է հստակ լինի՝
- ինչ աշխատանք է կատարում աշխատողը,
- ինչ ռեժիմով է աշխատում,
- երբ է սկսում աշխատանքը,
- ինչ պայմաններով է վարձատրվում։
Հետո՝ աշխատավարձ և հարկեր
Աշխատողի աշխատավարձը պետք է հաշվարկել ամեն ամիս։
ՀՀ-ում աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը։
Աշխատավարձի հաշվարկի հետ առաջանում են նաև հարկերի և օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու հաշվետվությունների ներկայացման պարտավորություններ։
Ուշացած աշխատավարձն էլ հետևանք ունի
Եթե գործատուի մեղքով աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում, յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվում է տուժանք՝
վճարման ենթակա աշխատավարձի 0.15%-ի չափով, բայց ընդհանուր տուժանքը չի կարող գերազանցել վճարման ենթակա աշխատավարձի չափը։
Իսկ եթե աշխատողը գրանցված չէ՞
Աշխատողը փաստացի աշխատում է, բայց չկա պատշաճ ձևակերպում կամ սահմանված ժամկետում գրանցման հայտ չի ներկայացվել։
Օրենսդրությամբ նման դեպքերի համար նախատեսված է պատասխանատվություն, այդ թվում՝ յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 250,000 դրամի չափով տուգանք՝ համապատասխան խախտման արձանագրման դեպքում։
Աշխատող ընդունելու կարճ չեկլիստ
- Կնքել աշխատանքային պայմանագիր
- Հստակ նշել աշխատանքի պայմանները
- Ժամանակին ներկայացնել գրանցման հայտը
- Ամեն ամիս ճիշտ հաշվարկել աշխատավարձն ու պարտադիր վճարները
- Ժամանակին ներկայացնել համապատասխան հաշվետվությունները