Արդեն ավելի քան 4 տարի է, ինչ մենք իրականացնում ենք թվով 156 ինչպես հանրային հատվածի կազմակերպությունների, այնպես էլ բիզնեսների հաշվապահության ավտոմատացում։
Հանրային հատվածում գործունեություն ծավալող ցանկացած կառույցի համար հաշվապահության վարումը համակարգչային հաշվապահական ծրագրով համարվում է պարտադիր պայման՝ առաջադրված Ֆինասների նախարարության կողմից։
Սկզբնական տվյալների թվայնացում:
Տվյալների ներմուծում ծրագիր՝ ըստ առանձին ենթահամակարգերի՝ աշխատավարձ, պահեստ, հիմնական միջոցներ, բանկ, հաշվապահություն։
Հաշվապահական ձևակերպումների իրականացում՝ հաշվային պլանի և հաշվապահական ստանդարտներին համապատասխան։
Հաշվետվությունների գեներացում։
Հաշվապահության ավտոմատացման գործընթացին զուգահեռ իրականացնում ենք նաև անձնակազմի վերապատրաստում՝ անվճար։