maqsazercum-carayutyun-web-photo

 

Մաքսային  ծառայություն Հայաստանում

 

Ծառայությունը իր մեջ ներառում է՝ 

 

►Ներմուծման և արտահանման հայտարարագրերի կազմում։

Հայտարարագրերը կազմվում են հաշված րոպեների ընթացքում։

Իսկ Ձեր ժամանակը խնայելու համար կարող եք նախապես մեզ ուղարկել բոլոր փաստաթղթերն ու անհրաժեշտ ինֆորմացիան և մոտենալով գրասենյակ արդեն իսկ կստանաք պատրաստի հայտարարագրերը։

 

Ապրանքների ներմուծման և արտահանման անհրաժեշտ փաստաթղթերի կազմում։

Այս փաստաթղթերի կազմումն ու դրանց հաստատումը մեր թիմը ևս կարող է իրականացնել ձեր փոխարեն, որի համար Ձեզանից կպահանջվի միայն լիազորագրի տրամադրում։

Արդյունքում կխնայեք ժամանակ ու հեռու կմնաք այս փուլում հերթերում սպասելու տհաճ պրոցեսից։

 

Մաքսատուրքերի հաշվարկում։

Մեզ տրամադրելով ներմուծման կամ արտահանման ենթակա ապրանքների Ձեր ցանկը կարճ ժամանակահատվածում կստանաք դրանց համար վճարվող մաքսատուրքերի արժեքի մասին ամբողջական ինֆորմացիա։

 

Մաքսային ձևակերպումների բոլոր փուլերի վերահսկողություն։

Մասնագետների կողմից ձևակերպումների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը Ձեզ թույլ կտա հանգիստ լինել ներմուծման կամ արտահանման աշխատանքների ամբողջական ու արագ իրականացման համար, ինչպես նաև կտնտեսի Ձեզ ժամանակն ու ռեսուրսները։ Գրասենյակը մոտ է Հյուսիսային մաքսային վարչությանն, ինչն արված է Ձեր ապրանքների մաքսազերծման բոլոր աշխատանքները մեկ կետից ավելի արագ ու արդյունավետ կազմակերպելու համար։