ստուգում-ստուգումից-առաջ-հաշվապահական-ծառայության-տեսակ-նկար-1

 

ogtvel-carayutyunic-icon-web

 

Ի՞նչ է «ստուգում ստուգումից առաջ» ծառայությունը։

 

Եթե վստահ չեք, որ ձեր բիզնեսի ֆինանսներում ամեն ինչ կարգին է կամ պատրաստ չեք հենց այս պահին հարկայինի աշխատակցին ընդունելու, ապա ժամանակն է ձեզ մոտ ստուգում իրականացնել, բայց ոչ հարկային։

 

Մեր մասնագետների ուսումնասիրության արդյունքում դուք կպարզեք՝

 Հաշվապահությունում առկա հարկային սխալները։

 Սխալների արդյունքում հնարավոր ռիսկերը։

Այդ սխալների շտկման հնարավոր ուղղությունները։

 

Ի՞նչ իրավիճակներում է պետք «ստուգում ստուգումից առաջ » ծառայությունը։

  1. Եթե հաշվապահը կասկածների տեղիք է տալիս։
  2. Եթե ձեր բիզնեսը ներառված է հարկային ստուգումների ցանկում։
  3. Պարզապես ցանկանում եք համոզված լինել որ ձեր ֆինանսներում ամեն ինչ կարգին է։

 

Ի՞նչ է մտնում ստուգում ստուգումից առաջ ծառայության մեջ։

 

  1. Բիզնեսի կողմից իրականացված գործարքների տվյալների հավաքում:
  2. Գործարքների ամբողջական ստուգում:
  3. Բիզնեսի կողմից ներկայացված հաշվետվությունների հետ համեմատում:
  4. Սխալների բացահայտում:
  5. Բացահայտված սխալների վերացում։

 

ogtvel-carayutyunic-web-icon