Google-ում-ճիշտ-որոնում-կատարել-2

 

Ինչպե՞ս GOOGLE-ում ճիշտ որոնում կատարել.

 

Գուգլին ծանոթ ենք բոլորս, և ամենաքիչը օրական մի անգամ կատարում ենք որոնում այնտեղ:

Երբեմն երջանիկ պատահականությամբ գտնում ենք փնտրածը, երբեմն էլ անգամ օրերով փնտրելով չենք գտնում այն ինչ պետք է:

Սրա հետ մեկտեղ հաստատ ճանաչում ենք մարդկանց, ովքեր առաջին իսկ անգամից գտնում են անհրաժեշտ նյութը՝ օրերով չթափառելով գուգլում:

Այս անգամ ձեզ հետ միասին ջրի երես ենք հանելու «գուգլի վարպետների» գաղտնիքներից մի քանիսը:

✔ Երբեմն մենք փնտրում ենք ֆայլերի կոնկրետ տեսակներ՝ PDF, Word Document, Excel աղյուսակ և այլն: Օրինակ pdf տեսակի ֆայլ գտնելու համար Գուգլում գրեք որոնման բառը, արտահայտությունը հետո filetype: pdf

✔ Կոնկրետ կայքում որոնում կատարելու համար նախքան որոնվող բառը գրեք site: կայքի հասցեն։

✔ Երբ մեր հիշողությունը դավաճանում է մեզ և մենք արտահայտության մեջ որևէ բառ, թիվ ենք մոռանում մեզ կօգնի * նշանը, որը պետք է գրել մոռացված բառի փոխարեն։

✔ Երբ ցանկանում եք գտնել այնպիսի նախադասություն որի մեջ լինեն որոնվող երկու բառերը, օգտագործեք & նշանը։

✔ Որպեսզի որևէ հոդվածի վերնագրում գտնեք ձեր որոնվող բառերը, դրանից առաջ գրեք intitle:, իսկ որոնվող բառը հղման մեջ գտնելու համար inurl:

✔ Եթե դուք գտել եք հրաշալի կայք ու ուզում եք գտնել դրա նման երկրորդը, այդ կայքի հասցեի դիմաց գրեք related:

Ձեզ կարող է հետաքրքրել