Ինչպե՞ս աշխատանք գտնել, երբ սկսնակ մասնագետ ես

 

Աշխատանքի հայտարարությունները շատ են։

Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, որ չենք կարողանում գտնել աշխատանք, երբ նոր ենք ավարտում որևէ դասընթաց։

Հայտարարությունների տողերի արանքում գրեթե միշտ առկա է մեկ խանգարող հանգամանք։

Աշխատանքային փորձը պարտադիր է։


Իսկ ինչ անել, եթե նոր ես ավարտել իսկ աշխատանքն էլ հենց անրաժեշտ է այդ փորձը ձեռք բերելու համար։

 

Նախ մեծ ուշադրություն մի դարձրեք այդ կետին։

Ուղարկեք ձեր CV-ն, անհրաժեշտության դեպքում պորտֆոլիոն, բոլոր հնարավոր  վայրերը, քանի որ հաճախ գործատուները կարող են ավելի մեծ կշիռ տալ ձեր ունեցած հմտություններին, քան աշխատանքային փորձի առկայությանը։

 

Դիտարկեք փորձաշրջանների հնարավորությունները։

Փորձաշրջանային աշխատանքը շատ հաճախ կարող է ավելի ձեռնտու տարբերակների չլինել ֆինանսական տեսանկյունից, սակայն այն մեծ ներդրում կլինի ձեր աշխատանքային փորձի մեջ։ Դուք փորձաշրջանի ընթացքում հնարավորություն կունենաք ձեր բոլոր տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում, որը հավատացեք ավելի կարևոր է գործատուի համար։

 

Բացի աշխատանքի տեղավորման համար նախատեսված կայքերից հետևեք նաև սոց․ ցանցերում մասնագիտական խմբերին։

Աշխատանքային հայտարարությունները շատ հաճախ հենց այդպիսի խմբերում են տեղադրվում։

Օրինակ՝ SMM մասնագետների համար՝ SMM-սոցցանցեր, 

Հաշվապահների համար՝ Հաշվապահները գործից հետո, Գրաֆիկ դիզայներների համար՝ Graphic designers(Armenia)

Կարող եք գտնել ձեզ անհրաժեշտ խումբը և հետևել հրապարակումներին։

 

Որևէ դասընաց ավարտելուց հետո անպայման տեղեկացրեք այդ մասին սոց․ ցանցերում ձեր ընկերներին։

Որքան շատ մարդ իմանա ձեր մասնագիտական հմտությունների մասին ձեր ծանոթներից, այնքան հավանականությունը մեծ է, որ նրանք անհրաժեշտության դեպքում հենց ձեզ կդիմեն։

Ձեզ կարող է հետաքրքրել