ամենահեշտ-քայլերը-օտար-լեզու-սովորելու-2

Օտար լեզու սովորելու ամենապրակտիկ 5 կետերը

 

Մի գաղտնիք բացահայտենք՝ Google translate-ը արդեն հոգնել է ամեն անգամ մեր փոխարեն աշխատելուց ու թարգմանություններ անելուց։

Ինչ եք կարծում ժամանակը չէ՞ Գուգլին դիմելու փոխարեն, մենք մեր օտար լեզվի պաշարից օգտվենք։

Դե որ ժամանակն է, ու՞մ եք սպասում․․

Հաա, սպասու՞մ էիք լեզու սովորելու ամենապրակտիկ կետերը իրար գլուխ հավաքեինք ու նոր անցնեիք գործի։

✔Հավաքել ենք, դե եկեք՝

Սկսեք օգտվել օտարալեզու զրուցարաններից․ Վերջիններիս կիրառումը արագացնում է լեզու սովորելու պրոցեսը մի քանի անգամ շատ, քանի որ մենք ոչ միայն կրկնում ենք առաջին դեմքով արտահայատված բառակապակցությունները, այլ ենթագիտակցորեն մեզ պատկերացնում ենք այս կամ այն իրավիճակում, և դրանք ավելի լավ են տպավորվում մեր մեջ։ Կարևոր է յուրաքանչյուր թեմա մանրամասն ուսումնասիրել՝ հատկացնելով 2-3 օր։Անգլերեն լեզվի զրուցարաններ կարող եք գտնել EnglishDom, Study.ru կայքերում։

Կա մի իդեալական բանաձև օտարալեզու բառեր սովորելու՝ օրական 10 բառ, որից 5-ը բայեր են։ Բառերը պետք է սովորել այբուբենի հերթականությամբ, օրինակ եթե այսօր 10 բառ սովորել եք Ա տառով, վաղը սովորեք Բ տառով՝ առանձնացնելով ամենակարևոր խոսակցական բառերը։ Այբուբենն ավարտելուն պես՝ սկսեք սկզբից։

Հաճելին օգտակարի հետ կետերից․ Սկսեք երգեր լսել ձեր նախընտրած օտար լեզվով ու դրանք փորձեք թարգմանել ինքնուրույն, հետո համեմատեք արդեն իսկ արված թարգմանությունների հետ: Սովորելով լեզուն երգերի միջոցով՝ զարգացնում եք այդ լեզվով մտքեր արտահայտելու հմտությունը։

Օտար լեզվով վիդեոներ դիտեք, բայց ճիշտ ձևով․Լեզվաբանները նշում են՝ ամենատարածված սխալներից է վիդեո դիտելիս լարել բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք որսալ ամեն բառ, դրա փոխարեն պարզապես պետք է հանգիստ դիտել վիդեոն, փորձել ընկալել այն բառերը, որոնք արդեն գիտեք, հասկանալ ձայնի տոնայնությունը, ու հնարավորինս հաճախ դիտել նմանատիպ վիդեոներ՝ լեզվին շուտ ընտելանալու համար։

Որքան ավելի շատ օտար լեզուն մտնի ձեր առօրյա կյանք, այնքան ավելի շուտ կկարողանաք այն դարձնել ձեր սեփականը։ Դրա համար սկսեք ձեզ շրջապատող բոլոր իրերը այդ լեզվով ասել, ձեր սենյակի ամենատեսանելի հատվածներում պիտակներ փակցրեք, որոնց վրա տարբեր բառակապակցություններ, բառեր գրեք։

✔Ու ամենակարևորը մոտիվացված և սիրով մոտեցեք ձեր գործին։

Ձեզ կարող է հետաքրքրել