amenapahajnvac-masnagittyunneri-tvarkum

 

Ո՞ր մասնագիտություններն են Հայաստանում ամենապահանջվածը

2023 թվականին 

 

Եթե Հայաստանում նախորդ 5 տարիների ընթացքում իրենց տեղը չեն զիջել իրավաբան, տնտեսագետ, բժիշկ մասնագիտությունները, ապա մեր օրերում դրանց կողքին հայտնվել են նաև ուրիշները։

 

Այժմ եթե ցանկանում ես մեծ գումարներ վաստակել, տարիներ չվատնել մասնագիտություն ձեռք բերելու վրա, ու ուսումից հետո աշխատանք գտնել, պետք է ընտրես այն մասնագիտությունները, որոնք պահանջարկ ունեն շուկայում։

Ուսումնասիրելով Հայաստանի  գործատու-կայքերում թափուր աշխատատեղերի քանակները, տարբեր սոցիալական հարթակներում պահանջված մասնագիտությունները, առանձնացրել ենք այն հիմնական մասնագիտությունների ցանկը, որոնցով վստահ եղեք՝ հեշտությամբ կկարողանաք աշխատանք գտնել։

 

ՀԱՇՎԱՊԱՀ․ Թվում է թե հաշվապահի դարն անցել է; Բայց չէ: Այս մասնագիտությունը ոչ մի կերպ չի պատրաստվում զիջել իր դիրքերը հայկական աշխատաշուկայում։ Հաշվապահի կարիք ունեն բոլոր բիզնեսները։

Եկեք ընդհանուր պատկերացում կազմենք, թե ինչ է իրենից ենթադրում հաշվապահի մասնագիտությունը։

 

Հաշվապահն այն անձն է ով՝

◉ ապահովում է բիզնեսի փաստաթղթաշրջանառությունը,

◉ ներկայացնում է ամենամսյա հաշվետվությունները,

◉  իրականացնում է հարկային պարտավորությունների հաշվարկ,

◉ կատարում է աշխատավարձի հաշվարկ,

◉ իրականացնում է  դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվարկ,

◉ կատարում է  հաշվապահական ձևակերպումների գրանցում։

 

hashvapahi-ashxatanqayin-nkar

 

 

Ամենակարևորներից՝ հաշվապահի մասնագիտությունը ամենևին այն դեպքերից չէ, երբ համապատասխան բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է: Հաշվապահ կարող եք դառնալ շատ կարճ ժամանակահատվածում՝ ձեռք բերելով տեսական և պրակտիկ գիտելիքներ։ Օրինակ մեր հաշվապահություն 0-ից դասընթացը հենց այդպիսին է։

 

հաշվապահության-դասընթացի-գովազդային-բաներ-մոբայլ

 

ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ․Եվս մեկ շատ կարևոր մասնագետ բիզնեսի համար։

Վաճառքի մասնագետը պատասխանատու է՝

◉ հաճախորդների հետ վստահելի հարաբերությունների ստեղծման համար,

վաճառքի գործընթացի  կազմակերպման համար,

◉ հաճախորդներին բիզնեսի պրոդուկտի մանրամասն ներկայացման համար։

 

Այս մանսագիտությունը ձեզանից կպահանջի մի քանի  հմտություններ(հաղորդակցման, տվյալների վերլուծության և այլն) ու ընդամենը մի քանի ամիս՝ այն սովորելու համար։

 

ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐ․ Կազմակերպության լոգո, այցեքարտ  ու սոցիալական ցանցերի վիզուալ կենտենտի հեղինակը հենց այս մասնագետն է։  Այսինքն հաճախորդների մոտ ներկայանալու բիզնեսի «տեսքը» ապահովում է հենց գրաֆիկ դիզայները։

 

Այս մասնագիտությանը տիրապետելու համար սկզի համար բավական է ունենալ քթածակ, ճաշակ և սովորելու ձգտում։ Իսկ մասնագիտական դասընթացները շատ են, դրանց միջև ընտրությունը՝ բավականին բարդ, բայց իրագործելի աշխատանք:

 

SMM ՄԱՍՆԱԳԵՏ. Շատ հայտնի խոսք կա․ «Եթե Դուք ունեք բիզնես, սակայն այն չկա համացանցում, ապա համարեք, որ Դուք իրականում բիզնես չունեք»։

Իսկ բիզնեսը համացանցում ներկայացնելը հենց SMM մասնագետի աշխատանքն է։

 

SMM մասնագետի հիմնական աշխատանքներից են՝

◉ բիզնեսի համար ռազմավարության մշակումը,

◉ բիզնեսին համապատասխան կոնտենտի կազմումը,

◉ բիզնեսի նպատակներից ելնելով՝ գովազդների տեղադրում, վերլուծումը,

◉ հետաքրքիր story-ների ու post-երի պատրաստումը։

 

Այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս միաժամանակ աշխատել մի քանի պրոյեկտենրի վրա ու կրկնապատկել եկամուտը։

 

smm-dasyntaci-govazdi-baner-mobile.webp

 

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ․ Դե ծրագրավորողի մասնագիտության լեգենդների մասին բոլորս ենք լսել։ ՈՒ էս մասնագիտությունը դեռ երկար կմնա ամենապահանջվածների շարքում։

Հիմա կայքերը, տարբեր հեռախոսի հավելվածները բիզնեսի անբաժան մասն են դարձել, իսկ դրանց ստեղծողը հենց ծրագրավորողներն են։

 

 

Ծրագրավորողի պարտականությունների մեջ է մտնում՝ 

◉ ծրագրավորման տարբեր լեզուներով ծրագրեր և հավելվածներ գրելը,

◉ օպերացիոն համակարգերի ստեղծում և կատարելագործում (iOS, Android),

◉ վեբ կայքերի մշակում,

◉ առկա ծրագրերի թարմացում ,

ծրագրերի տեխնիկական խնդիրների ուղղումը։

 

cragravoroxi-ashxatanqayin-nkar

 

Ձեզ կարող է հետաքրքրել