ինչպես-ճիշտ-mail-գրել-2

Mail գրելու 7 կանոնները

 

Mail գրելուց առարկայի(subject) դաշտում որևէ բառ չես գրու՞մ ու սպասու՞մ ես պատասխանի։

Իզուր, շատ իզուր․․․

Քանի դեռ, չենք կիրառում #mailing-ի ամենապարզ կանոնները, միշտ էլ մեր նամակը առանց բացելու՝ պարզապես կարդացած կնշեն։

Դրա համար պետք է կարդանք և կիրառենք հաջորդ 7 կետերը, ի դեպ կարդալը ձեզանից ընդամենը2️⃣-3️⃣րոպե կխլի, սակայն ամբողջ կյանքում պետք կգա։

✔ Հուսով ենք, բոլորս էլ գիտենք այս կետի մասին, բայց դե ապահովության համար մի անգամ էլ նշենք՝նախընտրելի է, որ ձեր անունն ու էլ․ հասցեն համապատասխանեն։ Դժվար թե ընթերցեն այն նամակը, որը ուղարկված է sirunaxjik@mail.ru հասցեից։

✔ Առարկայի հատվածում նշեք առանցքային բառեր՝ կարճ(ոչ ավել քան 50 նշան) նկարագրելով, թե ինչու եք գրում նամակը։ Օրինակ՝ «Արագ պատասխանվող հարց աշխատավարձի վերաբերյալ», կարևորը՝ նամակ ընթերցողի մոտ հենց սկզբից այնպիսի տպավորություն ստեղծվի, որ նրանից այդ նամակը շատ ժամանակ չի խլելու։

✔ Նամակը միշտ սկսեք ճիշտ կառուցված ողջույնի խոսքով։ Ձեր նամակը դրական տպավորություն կթողնի, եթե սկսեք հարգալից բառերով․ Օրինակ՝ Ողջույն, հարգելի՛ անուն- ազգանուն։Եթե պետք է պատասխանեք որևէ նամակի շնորհակալական խոսք գրեք։ Օրինակ՝ «Շնորհակալություն նամակիս պատասխանելու համար»։

✔ Առանց պարբերության երկար տեքստեր մի ուղարկեք։ Տեքստը բաժանեք տրամաբանական մասերի՝ յուրաքանչյուրի մեջ ներառելով 15-20 բառ։

✔ Հիմա mail-ում, gmail-ում կարող ենք գրել տարբեր տառատեսակներով, սակայն խուսափեք հատուկ տառատեսակներից, ինչպիսիք են Comic Sans կամ Old English, գրեք 12 տառաչափով։

✔ Ինչպես սկիզբը դրական սկսեցինք, այդպես էլ պետք է վերջացնենք։ Օրինակ շատ հաճախ օգտագործում են «Հարգանքով» բառը։

✔ Մնաց ստորագրելը։ Նամակի վերջում սեղմ տեքստային հատվածում գրեք ձեր կոնտակտային տվյալները, դա էլ․ ստորագրությունն է։

Ձեզ կարող է հետաքրքրել