հիշողության-զարգացման-քայլեր-2

 

Հիշողությունը բարելավելու 5 քայլ

 

Շատերիս հետ էլ պատահել է, որ ամենակարևորը հիշելու պահին մեր ուղեղում գրվել է 404 Not found it.
Դա խոսում է այն մասին, որ ժամանակն է բարելավել մեր հիշողությունը։


Դե իհարկե ամենահաճելի իրավիճակներից չէ ննջարանից խոհանոց հասնելն ու մոռանալը՝ ինչի համար էինք գնացել։ Խոստովանեք՝ բոլորիս հետ էլ եղել է։

Մեղր և ընկույզ, մեղրաջուր, վիտամիններ և տարատեսակ այլ ավանդական մեթոդներին վստահ ենք արդեն ծանոթ եք։ Իսկ մենք այսօր մեր կողմից կհամալրենք այդ շարքը մի քանի գերպրակտիկ քայլերով։

Դե ինչ, գնացինք․․․

Շատ քայլեք․Ապացուցված է, որ 30-50 րոպեի ընթացքում քայլելը 15% -ով մեծացնում է ուղեղի արյան հոսքը, իսկ վերջինս բարելավում է մեր հիշողությունը։

Խաղացեք խաղեր։ Լավ նորություն․ խաղերը կարող են բացի հաճելի զբաղմունքից նաև օգտակար լինել։
Շաբաթական 2-3 օր՝ 15 րոպե տրամադրեք զարգացնող խաղերին։ Օրինակ CogniFit կայքում կգտնեք տարբեր թեստեր, խաղեր ուղեղի աշխատանքն ու հիշողությունը բարելավելու համար։

Ամեն օր 1 ժամ կարդացեք։ Կարդալու ժամանակ սովորաբար պատկերացնում ենք շատ մանրամասներ՝ հերոսներին, նրանց հագուստը,կոլորիտը, շրջապատող իրերը, ինչը զարգացնում է պատկերացումը ու լավացնում հիշողությունը: Փորձեք կարդալուց հետո պատմելով գրի առնել այն, ինչ մնացել է ձեր հիշողության մեջ։ 

Սովորեք լեզուներ ․ Կանադացի գիտնականները ապացուցել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր տիրապետում են 2 և ավելի լեզվի հիշողության հետ կապված հիվանդություններ առաջանալու հավանականությունը անհամեմատ ցածր է։ Այնպես որ սկսեք հենց այսօրվանից, իսկ լեզուներ սովորելու լավագույն օնլայն ռեսուրսները գտնելու համար մենք ձեզ արդեն տրամադրել ենք Գուգլի վարպետների հնարքները։

Ու վերջապես երջանիկ եղեք․ Չէէէ սա զուտ ցանկություն չէ հավատացեք։ Երջանկության հորմոնը վերահսկում է մեր հիշողությունը: Ապացուցված է, որ երջանիկ մարդիկ ավելի լավ են հիշում տեղեկատվությունը և ավելի քիչ են հոգնում: Լավ տրամադրության սննդակարգում պետք է լինեն շաքար և ճարպեր պարունակող սննդամթերքներ։

Ձեզ կարող է հետաքրքրել