4-գիրք-ժաանակի-կառավարման-մոբայլ

 

4 գիրք, որոնք կօգնեն կառավարել ժամանակդ 

 

Արդեն 2022 թվականն է, իսկ դու չնկատեցիր՝ անգամ ինչպես անցավ անցյալ տարին։

Ժամանակի նման հոսքի մեջ միակ կառավարելի բանը սեփական վերաբերմունքն է քո տրամադրության տակ գտնվող 24 ժամվա նկատմամբ

Իրականում իրենց ժամանակը գրագետ կառավարելու հմտություններին տիրապետում են քչերը, սակայն սա պարտադիր հմտություն է յուրաքանչյուրիս համար։

Քեզ համար առանձնացրել ենք այն հիմնական 4 գրքերը, որոնք 2022 թվականին կօգնեն քեզ դառնալ սեփական ժամանակի միակ ու օրինական սեփականատերը։

Դե ինչ, եկեք ծանոթանանք այդ գրքերի հետ։

►«12 недель в году», Брайан Моран, Майкл Леннингтон

Գրքի հեղինակներն առաջարկում են ժամանակի կառավարման համակարգ, որը թույլ է տալիս 12 շաբաթվա ընթացքում անել այնքան աշխատանք, որքան 12 ամիս կարող է պահանջվել։

Առաջարկվող քայլերը կարելի է ամրապնդել պրակտիկ առաջադրանքների կատարմամբ, ինչը թույլ կտա լինել ավելի արդյունավետ ու գտնել ժամանակ այն ամենի համար ինչն իրոք կարևոր է քեզ համար։

►«Фокус. Достижение приоритетных целей», Стивен Кови, Стив Джонс

Գրքի հեղինակն արդեն իսկ շատերիս կողմից ճանաչված «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հեղինակ Սթիվեն Քովին է, ով պատմում է, թե որքան կարևոր է առաջադրանքներում առաջնահերթությունների ճիշտ սահմանումը։ Նա մշակել է գործիքակազմ, ինչը թույլ կտա ճիշտ սահմանել նպատակներն ու հասնել դրանց անգամ միաժամանակ մի քանի առաջադրանքներ ունենալու և հսկայական ծավալի ինֆորմատիվ հոսքի պայմաններում։

►«Метод помидора», Франческо Чирилло

Հեղինակը մշակել է ժամանակի կառավարման իր սեփական մեթոդը, երբ դեռևս քոլեջի ուսանող էր։ Այդ օրից լոլիկի մեթոդը փրկել է միլիոնավոր պրոյեկտներ, կարիերաներ ու չենք վախենա անգամ ասել՝ կյանքեր։ Սա ամենահեշտ ու պարզ մեթոդն է, որն ազատում է անդադար առաջադրանքների հետաձգումներից և ուշադրությունը կենտրոնացնում ամենակարևորների վրա։

►«Лёгкий способ перестать откладывать дела на потом», Нейл Фьоре

Հեղինակը գիտի հետաձգումների մասին ամեն ինչ։ Նա ուսումնասիրում է դրան հանգեցնող բոլոր պատճառներն ու մշակում դրա հետ պայքարի ամենաարդյունավետ մեթոդները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբանը գրքում տալիս է այդ բոլոր մեթոդների կիրառման եղանակները՝ քայլ առ քայլ, որոնք օգնում են խուսափել կարևոր բայց այդ պահին ոչ այնքան ցանկալի գործերն անընդհատ հետաձգելու ցանկությունից և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

Սրանք կախարդական դեղամիջոցներ չեն, որոնք կարդալուց հետո դու պատահաբար կնկատես, որ օրդ սկսել է 30, 36 կամ 40 ժամ ունենալ։ Արդյունքը, ինչպես ցանկացած այլ աշխատանքում, կախված է քո ցանկությունից և դրա իրականացմանն ուղղված անդադար աշխատանքից։

Ձեզ կարող է հետաքրքրել