inchu-es-yntrel-ayn-masnagitutyuny-vory-ches-sirummobile-photo

 

Ինչու՞ չես սիրում  մասնագիտությունը, որը ընտրել ես․

 

 1   Չես պատկերացնում անցածդ առարկաների գործնական կիրառությունը: Շատ հաճախ մենք տարիներով սովորում ենք առարկաներ, որոնց իմաստը մեղմ ասած այդքան էլ չենք հասկանում: Հենց այս անորոշության ու անպետքության զգացողությունն է, որ տարիների ընթացքում թուլացնում է մեր էնտուզիազմը սովորելու ու ընդհանրապես մասնագիտության նկատմամբ: Քանի որ հարցին ինչպես ու որտեղ եմ այս ամենը կիրառելու պատասխանեններ շատ հաճախ չեն հնչում:

 

 2   Սովորելու ընթացքում չես ունեցել գործնական աշխատանքներ, որպեսզի քեզ պատկերացնես աշխատանքի մեջ: Գործնական աշխատանքներ ասելով՝ շատ անգամ դասավանդող մասնագետները հասկանում են թեմայի վերաբերյալ տարատեսակ վարժությունների ու խնդիրների լուծումը: Այնինչ գործնական աշխատանքները պետք է լինեն հենց իրական քեյսերի օրինակներով ու ցանկալի է դա կազմակերպել հենց աշխատանքային միջավայրում: Այդ ժամանակ է միայն հնարավոր ամբողջությամբ լինել մասնագիտական միջավայրում ու ամրապնդել ձեռքբերված տեսական գիտելիքները:

 

 3   Մասնագիտությունն ընտրել ես մոդա մասնագիտությունների ցանկից: Երբեմն մասնագիտությունները ընտրվում են ոչ մեր ուժեղ կամ թույլ կողմերի, ընդունակությունների հիման վրա: Սրա արդարացումը հիմնականում մեծ գումարներ ստանալու, մասնագիտական առաջընթաց ու մեծ պահանջարկ ունենալու ցանկությունն է: Սակայն առաջին հայացքից մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները կարող են չհամապատասխանել քո անձնական հատկությունների, ընդունակությունների հետ: Ու սա էլ հենց հանգեցնում է քո և տվյալ մասնագիտության միջև մեծ հեռավորության առաջացմանը:

 

 4  Չես տեսնում տվյալ մասնագիտության ակտուալությունը ներկայիս աշխատաշուկայի պայմաններում: Ամեն օրվա հետ մասնագետների նկատմամբ պահանջարկը փոխվում է աշխատաշուկայում: Որոշ մասնագիտություններ, իհարկե, դուրս են գալիս ակտուալությունից, բայց որոշներն էլ պահանջ ունեն թարմացնել իրենց ներկայացման տարբերակները: Նման մասնագիտությունների դեպքում անհրաժեշտ է ամենաառաջին հերթին ներկայացնել դրա անհրաժեշտությունը: Ում և որ խնդիրներն է լուծելու տվյալ մասնագետը:

Ձեզ կարող է հետաքրքրել