ինչպես-ընտրել-դասընթաց-մոբայլ-նկար

 

Ի՞նչպես ճիշտ ընտրել դասընթաց և չհիասթափվել 

 

1.Միշտ ուշադրությամբ ուսումնասիրիր դասընթացի ծրագիրը հասկանալու համար. արդյոք այն ներառում է այն թեմաներն ու ուղղությունները, որոնք հետաքրքրում են քեզ: Այսպես նաև կարող ես հասկանալ, թե դասընթացն ինչ մակարդակի համար է նախատեսված՝ սկսնակների թե արդեն իսկ որոշակի մասնագիտացում ունեցողների:

 

2. Մասնակցիր տվյալ դասընթացավարի կողմից անցկացվող սեմինարներին մինչև դասընթացին գրանցվելը, որպեսզի կարողանաս պատկերացում կազմել քեզ առաջարկվող գիտելիքի որակի մասին:

 

3. Փորձիր զրույց ունենալ տվյալ մասնագիտությամբ արդեն աշխատող մասնագետի հետ: Ճշտիր նրանից աշխատանքի առանձնահատկությունները, տվյալ մասնագետից պահանջվող հմտությունները: Այդպիսով կարող ես ավելի հստակ հասկանալ, թե որքանով է այդ աշխատանքը համապատասխանում քեզ:

 

4. Ուսումնասիրիր տվյալ դասընթացն ավարտած ուսանողների կարծիքները: Սա կօգնի ավելի լավ պատկերացնել, թե որոնք են դասընթացի հիմնական առանձնահատկությունները, ինչն է որ ստիպել է ուսանողին կարծիք թողնել: Չէ որ մենք ամեն տեղ չէ որ համաձայն ենք երևալ ու հանդես գալ մեր կարծիքով:

 

5.Ուսումնասիրիր տվյալ մասնագիտությամբ թափուր աշխատատեղերի քանակը։ Այդպես կարող ես հասկանալ արդյոք մասնագիտությունը պահանջված է ու կկարողանաս հեշտությամբ աշխատանք գտնել դասընթացից հետո թե ոչ։

Մեր դասընթացներին կարող եք ծանոթանալ ասյտեղ

Ձեզ կարող է հետաքրքրել