blog-biznesy-hashvapahutyan-het-ev-aranc-nra-mobile-photo

 

Բիզնեսը հաշվապահության հետ և առանց նրա

 

Տուգանքներ, ուշացումներ, բիզնեսի հաշիվների սառեցումներ, իսկ որ ամենավատն է՝ բիզնեսի փակում․․․

Այս բոլոր իրավիճակները կարող են առաջանալ, երբ բիզնեսում չկա ամենակարևոր մարդկանցից մեկը՝ հաշվապահը։

Թվում է, թե հաշվապահի կարևորությունը շատ է չափազանցված։

Ու բնականաբար սա ընդամենը չհիմնավորված կարծիք է։

Բայց ավելի վստահ լինելու համար, որ ցանկացած բիզնեսի պետք է իր բանիմաց հաշվապահը եկեք դիտարկենք այս երեք իրավիճակները․

 

►Իրավիճակ 1

Բիզնեսը կախված որոշ հանգամանքներից պարտավոր է որոշակի ժամանակը մեկ ներկայացնել իր աշխատանքի ֆինանսական ցուցանիշների մասին հաշվետվություններ․

Այդ հաշվետվությունները չներկայցանելու կամ սխալ ներկայացնելու դեպքում բիզնեսը կարող է կանգնել շատ լուրջ ֆինանսական խնդիրների առջև։ Հենց այս խնդիրների բացառմամբ էլ զբաղված է հաշվապահը բիզնեսում:

 

►Իրավիճակ 2

 

Բիզնեսը գրանցելիս մենք հնարավորություն ունենք ընտրություն կատարել մի քանի հնարավոր տարբերակների մեջ․

Հաճախ առաջին հայացքից այս ընտրությունը շատ հեշտ ու պարզ է թվում, բայց համապատասխան գիտելիքներ չունենալու դեպքում սխալ ընտրությունը հետագայում կարող է փաստի առաջ կանգնեցնել բիզնեսին, ինչն ուղղելը բարդ երբեմն էլ անհնար է թվում։

Այս փուլում ևս մասնագիտական խորհրդատուն շատ դեպքերում հաշվապահն է։

 

►Իրավիճակ 3

Բիզնեսը կարող է օգտվել օրինական հարկային խնայողություններից։

Սա կարող են իրականացնել իրոք բանիմաց ու պրոֆեսիոնալ հաշվապահները և նման մասնագետի բացակայությունը այս դեպքում ևս անհնար է դարձնում բիզնեսի համար հավանական ֆինանսական օգուտների ստացումը։

Ձեզ կարող է հետաքրքրել