vat-hashvapahutyan-arajin-nshannery-mobile-photo

 

Վատ հաշվապահության առաջին նշանները

 

Եթե ներքևում թվարկված կետերից որևէ մեկը կա ձեր բիզնեսում՝

ԱՊԱ ՇՏԱՊԵՔ ՀԱՇՎԱՊԱՀԻ մոտ։

Այս նշանները խոսում են այն մասին, որ ձեր բիզնեսի հաշվապահությունը վատ ձեռքերում է։

 

►Դուք երբևէ չեք լսել հարկային խնայողությունների մասին ձեր բիզնեսում։

 

Սա սխալ ընտրված հարկային համակարգի հետևանք կարող է լինել։

Բիզնեսը կարող է օրինական ճանապարհով հարկային խնայողություններ ունենալ։

Ու այս հարցում հաշվապահն ունի մեծ դեր։ Բայց հաճախ նա կարող է ընտրել պարզապես «իրեն հարմար» հարկային համակարգ, չի դիտարկում այլընտդանքներ ու չի քննարկում ձեզ հետ։

Իհարկե կան նաև դեպքեր, երբ հարկային խնայողություններն այնքան էլ ակտուալ չեն տվյալ բիզնեսի համար։

Այդ պատճառով փորձեք ժամանակ առ ժամանակ ստանալ խորհրդատվություն այլ մասնագետների մոտ ևս։

 

►Հաշվետվությունների մեջ սխալներն անընդհատ կրկնվում են, որոնց պատճառով բիզնեսը հաճախակի տուգանվում է։

 

Պրոֆեսիոնալ հաշվապահի ամենաառաջին հատկանիշներից մեկը ուշադրությունն է։

Իսկ եթե սխալները հաճախակի են, ուրեմն հաշվապահին փոխելու ժամանակն է։

 

►Հաշվապահը ժամանակին չի կատարում հարկային պարտավորությունները։

 

Այս կետը ամենակարևորներից է։ Հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բիզնեսը կարող է կանգնել տույժերի և տուգանքների առջև։

 

►Ձեր հաշվապահը անտեղյակ է օրենսդրական փոփոխություններից։

 

Եթե դուք ավելի շուտ եք իմանում օրենսդրական փոփոխությունների մասին, քան ձեր հաշվապահը, ուրեմն ոլորտը նրա վերահսկողության տակ չէ։ Հաշվապահը պետք է անընդհատ վերապատրաստվի ու ծանոթ լինի փոփոխություններին։

Ձեզ կարող է հետաքրքրել