blog-cover-photo-2-հարկայինից-ծանուցումներ

 

Ի՞նչ անել, երբ ստացել եք հարկայինից ծանուցում

 

Հարկայինից ծանուցում ստանալը, ինչ խոսք, ամենահաճելի պահերից չէ բիզնեսի համար։

Եկեք հասկանանք, որոնք կարող են լինել նման ծանուցումների պատճառները.

► Ձեր հարկային հաշվետվությունների մեջ հայտնաբերվել են սխալներ։

Նման դեպքերում Դուք հնարավորություն ունեք կամ ճշգրտելու այդ հաշվետվությունները, կամ եթե իրականում սխալներ չկան ու հարկային մարմնում են սխալ կամ թերի ստուգումներ իրականացվել կարող եք ներկայացնել բացատրագիր։ Այս ամենը պետք է իրականացվի 5 աշխատանքային օրվա ընթացքում։

► Ունեք չվճարված հարկային պարտավորություններ։

Հարկային պատրավորություններն անհրաժեշտ է ժամանակին կատարել ինչպես նմանատիպ ծանուցումներից, այնպես էլ դրանց հետևող տույժերից խուսափելու համար։

►Հարկայինի կողմից կատարվող ուսումնասիրությունների ժամանակ ռիսկային դեպքերի հանդիպելու դեպքում։

Նման դեպքեր կարող են լինել

կասկածելի, քիչ գրանցված աշխատակիցների թիվը,

հասույթի մյուս ժամանակահատվածների համեմատ կտրուկ տատանումները,

տպված ՀԴՄ-ների փոքր քանակը և այլն։

Ձեզ կարող է հետաքրքրել