Ցանկացած բիզնես սկսելիս անհրաժեշտ է հասկանալ, թե ով է պատասխանատու բիզնեսի ամենակարևոր մասերից մեկի՝ հաշվապահության համար։ Եթե նախկինում բիզնեսմենները ունեին մեկ տարբերակ՝ ընդունել հաշվապահ աշխատակցի, ապա հիմա կան նաև հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Երկու տարբերակն էլ ունի թե իր առավելությունները, թե՛ թերությունները։
Եկեք մանրամասն քննարկենք դրանք ու հասկանանք, թե որն է ամենաշատը համապատասխանում ձեր բիզնեսին։
Սկսենք առավելություններից՝
◉ Հաշվապահը միշտ բիզնեսի ներսում է ու նրա աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը ավելի հեշտ է կատարվում։
◉Կարող եք հաշվապահի պաշտոնում նշանակել ձեր ծանոթ հուսալի մասնագետներից որևէ մեկին:
Առավելությունների կողքին կան նաև մի շարք թերություններ՝
◉Փորձառու մասնագետի աշխատանքի վերցնելու դեպքում դուք պետք է վճարեք բավականին բարձր աշխատավարձ, իսկ ընտրելով հաշվապահական կազմակերպություն՝ դուք խնայում եք ձեր գումարը՝ստանալով պրոֆեսիոնալ ծառայություններ:
◉Հաշվապահի դեպքում հնարավոր է, որ նա տեղյակ է միայն ձեր ոլորտի հաշվապահությունից, ու պետք է անընդհատ վերապատրաստվի: Հաշվապահական կազմակերպության փորձը ավելի մեծ է, քանի որ առնչվում է տարբեր բիզնես քեյսերի, խնդիրների հետ։
◉Շատ մեծ խնդիր է հաշվապահին փոխարինելը։ Երբ հաշվապահը հեռանում է աշխատանքից մինչ նրան փոխարինելը շատ երկար ժամանակ է անցնում, իսկ կազմակերպության դեպքում, այնքան շատ են հաշվապահները, որ մեկի չաշխատելու դեպքում ձեր գործը չի կանգնում։
◉Հաշվապահին պետք է անընդհատ վերապատրաստել, որպեսզի տեղյակ լինի ոլորտային փոփոխություններից, ու այդ ծախսերը պետք է կատարի բիզնեսը, իսկ աութսորսինգային կազմակերպության դեպքում այս բոլոր հարցերը կարգավորվում են հենց ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից:
Առավելությունները՝
◉Հաշվապահների պրոֆեսիոնալիզմը․ Աութսորսինգային կազմակերպությունները մեծ ժամանակ են ծախսում որակյալ հաշվապահին գտնելու, ընտրելու վրա։ Նրանք միշտ հետևում են հաշվապահների վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը։
◉Հաշվապահական կազմակերպությունն իր մասնագիտական թիմով ինքն է վերահսկում հաշվապահական հաշվառման որակը:
◉Հարկային և այլ մարմինների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են աութսորսինգ իրականացնող կազմակերպության կողմից:
Իսկ թերություններից՝
◉Կազմակերպություն ընտրելիս պետք է համոզված լինեք, որ վստահելի գործընկեր է և ձեր գաղտնիությունը ապահովված է։ Հակառակ դեպքում հնարավոր է դուք ունենաք ինֆորմացիայի արտահոսք։
◉Բիզնեսմենը պետք է ընդունի, որ իր հաշվապահը տարածքում չէ:
Այսպիսով ընտրություն կատարելու համար ուշադիր անցեք յուրաքանչյուր կետի վրայով, հասկացեք, թե որն է ամենաշատը համապատասխանում ձեզ։
Իսկ եթե ընտրում եք հաշվապահության աութսորսինգի տարբերակը մենք առաջարկում ենք օգտվել ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։