hashvapahakan-xorhrdatvutyun-mobile-photo

 

Ե՞րբ է բիզնեսին անհրաժեշտ հաշվապահական խորհրդատվություն

 

Բիզնեսում հաճախ առաջանում են ֆինանսական խնդիրներ, որոնք հաշվապահը չի կարող լուծել առանց այլ մասնագիտական օգնության։

Նման դեպքերում օգնության են հասնում հաշվապահական խորհրդատուները։ Հիմա ներկայացնենք 6 իրավիճակ, որտեղ անհրաժեշտ է հաշվապահական խորհրադատուների օգնությունը։

Իրավիճակ 1 

Մանր և միջին բիզնեսով զբաղվող կազմակերպությունների համար, որոնց աշխատակազմում չկա հաշվապահի հաստիք։ Այն ենթադրում է բիզնեսի համար հավելյալ ծախսեր, ինչպիսիք են հաշվապահի՝

►  աշխատավարձի, 

►  հավելավճարների,

►  բժշկական և արձակուրդային գումարների տրամադրումը։

 Հաշվապահական աութսորսինգը ևս թանկ է, այդ իսկ պատճառով հաճախ բիզնեսմենն անձամբ է իրականացնում բիզնեսի հաշվապահությունը, որն առաջացնում է դժվարություններ ու մեծ խնդիրներ գործի մասնագետը չլինելու պատճառով։ Հաշվապահական խորհրդատվությունը օգնում է բիզնեսին և բիզնեսմենին խուսափել նման խնդիրներից։  

Իրավիճակ 2 

Լինում են դեպքեր, երբ բիզնեսն ունի հաշվապահ, սակայն նա ևս ժամանակ առ ժամանակ կարիք ունի թարմացնելու գիտելիքները։ Բացի այդ հարկային օրենսդրությունը այնպիսի արագությամբ է փոխվում, որ դժվար է հասցնել այդ տեմպի հետ։ Նման դեպքերում հաշվապահներին ևս օգնության է հասնում մասնագիտական խորհրդատվությունը` տնտեսելով ժամանակ ու խուսափելով հնարավոր սխալներից։ 

Իրավիճակ 3

Բիզնեսն իր աշխատանքի ընթացքում ունենում է գործունեության ոլորտի փոփոխություններ կամ ընդլայնումներ, օրինակ բացում է նոր մասնաճյուղ այլ վայրում կամ ավելացնում է մատուցվող ծառայությունների քանակը։ Այս և նման դեպքերում նույնիսկ գրագետ ու պատասխանատու հաշվապահը հայտնվելով իրեն անծանոթ խնդիրների առաջ կարող է  շփոթվել։ Խորհրդատուն նման դեպքերում օգնում է հաշվապահին վստահ լինել իր աշխատանքում, և անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալիս փաստաթղթերը կազմելու հարցում։  


Իրավիճակ 4

Երբ սպասվում է հարկային ստուգումներ և բիզնեսմենը ցանկանում է համոզվել, որ հաշվապահական փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, կարող է դիմել հաշվապահական խորհրդատուներին։ Նման կերպ նա ապահովագրում է իրենց ստուգման ժամանակ անցանկալի անակնկալներից։

Իրավիճակ 5

Երբ բիզնեսմենն աշխատանքի է ընդունում սկսնակ հաշվապահի առաջանում է անհրաժեշտություն ամբողջությամբ վերականգնել հաշվապահական հաշվետվությունները, իսկ առանց փորձառու մասնագետի օգնության սա անհնար է։ 

Հատկապես մեծ ծավալի աշխատանքների դեպքում հաշավապահական խորհրդատվությունից պարբերաբար օգտվելը անսխալ աշխատանքների և տուգանքներից խուսափելու լավագույն ճանապարհն է։

Այն կազմակերպությունները որոնք զբաղվում են այս գործով որպես կանոն արդեն իսկ աշխատելով տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ ունեն ահռելի փորձ ու տիրապետում են գործի բոլոր նրբությունների։

Ձեզ կարող է հետաքրքրել