հաշվապահության-աութսորսինգ-նկար-մոբայլ 

Ինչու՞ ընտրել հաշվապահության աութսորսինգի տարբերակը

 

Բիզնեսներին հաճախ հետաքրքրում է հետևյալ հարցը․

Ինչու՞ ընտրել հաշվապահության աութսորսինգային տարբերակը․

Պատճառներն իրականում շատ են, բայց այժմ եկեք անդրադառնանք դրանցից ամենակարևոր չորսին

⇔Աութսորսինգային կազմակերպությունների աշխատակիցները մասնագիտացած են բիզնեսի գործունեության մի շարք ոլորտներում, քանի որ հաշավապահական ծառայություններ են մատուցում տարբեր կազմակերպությունների համար՝ հմտանալով բոլոր ոլորտներին բնորոշ նրբությունների մեջ։ Այս ամենի շնորհիվ մասնագիտացված կազմակերպությունների աշխատակիցներից երկար ժամանակ չի պահանջում տվյալ ոլորտի և գործունեության ուսումնասիրության և համապատասխան աշխատանքային պրոցեսի մեկնարկի համար։

⇒Նման կազմակերպությունների կողմից աշխատանքներն իրականացվում են անընդհատ։ Կազմակերպության աշխատակցի հիվանդանալու կամ այլ խնդիրների առաջացման պարագայում նա կարող է իր դիմումի հիման վրա որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը՝ պայմանագրով համաձայնեցված կարգով։ Աութսորսինգային կազմակերպությունների հետ աշխատելիս բիզնեսը առիթ չունի նման խնդիրներով իրեն ծանրաբեռնելու։ Ցանկացած նմանատիպ խնդիր պարտավոր է լուծել ծառայությունը մատուցող կազմակերպությունը։

⇔Աութսորսինգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակից դժգոհության պարագայում հնարավոր է համագործակցությունը դադարեցնել՝ խզելով պայմանագիրը առանց ավելորդ քաշքշուկների, ինչը իհարկե չի կարելի ասել աշխատողներին աշխատանքից հեռացնելու մասին։ Սա ընտրության հնարավորություն է տալիս բիզնեսին, ինչն էլ իր հերթին ապահովում է բիզնեսի համար որակյալ և մրցունակ աշխատանք։

⇔Որակյալ աութսորսինգային կազմակերպության հետ աշխատելիս բիզնեսը հիշելու է իր համար իրականացվող աշխատանքների մասին միայն ամսվա ավարտին, երբ իրեն կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները և անհարժեշտ կլինի վճարել ծառայության դիմաց։ Սրա շնորհիվ բիզնեսմենը հնարավորություն է ունենում իր ժամանակն ամբողջովին տրամադրել իր բիզնեսի զարգացման աշխատանքներին՝ կարիք չունենալով իրեն ծանրաբեռնել տարբեր ստորաբաժանումների հետ կապված մանր խնդիրներով։

Ձեզ կարող է հետաքրքրել