hashvekshir-mobile-photo

 

Ի՞նչ է հաշվեկշիռը բիզնեսմենի համար

 

Յուրաքանչյուր բիզնեսմենի համար կարևորագույն խնդիրներից մեկը կայանում է հասկանալու մեջ, թե ինչի է նա տիրապետում և ինչ արժեք է իրենից ներկայացնում իրականում իր ունեցվածքը: Այս և նմանատիպ շատ այլ հարցերի պատասխանը թաքնված է բիզնեսի հաշվեկշռի մեջ։

Հաշվեկշիռն իրենից ներկայացնում է հաշվետվություն բիզնեսի ունեցվածքի մասին տվյալ պահի դրությամբ։

Ուսումնասիրելով հաշվեկշռում արտացոլված տվյալները դուք կարող եք տեսնել թե ինչ ունի Ձեր բիզնեսն այս պահին, որտեղից է ձևավորվել այդ ունեցվածքը և իրականում դրա որ մասին է պատկանում հենց ձեզ, այսինքն որևէ մեկին հետ վերադարձման ենթակա չէ։

Հաշվեկշիռը բաղկացած է երկու բաժնից՝ ակտիվներից և պասիվներից։ Ակտիվների բաժնում արտացոլվում է այն ամենն ինչ ձեր տնօրինման տակ է և որոնց օգտագործումը ենթադրելու է դրամական միջոցների ներհոսք կազմակերպություն, իսկ պասիվների բաժնում արտացոլվում են այն բոլոր աղբյուրները, որոնց հաշվին ձևավորվել են մեր ակտիվները։

Ակտիվներն ու պարտավորություններն էլ իրենց հերթին բաժանվում են ընթացիկի և ոչ ընթացիկի։ Ընթացիկ են այն ակտիվները, որոնք նախատեսվում են օգտագործել կարճ ժամանակահատվածում՝ մեկ տարում, կամ անկախ ժամանակից գտնվում են գործառնական փուլի մեջ։ Գործառնական փուլը նյութի ձեռք բերումից մինչև այն փողի վերածումն ընկած ժամանակահատվածն է։ Ոչ ընթացիկ են այն ակտիվները, որոնց օգտագործման ժամկետը գերազանցում է 1 տարին կամ 1 գործառնական ցիկլը։ Նույն տրամաբանությամբ ըստ ժամկետայնության պարտավորությունները ևս բաժամվում են ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների։

Հաշվեկշռում ընթացիկ պարտավորությունների գերազանցումը ընթացիկ ակտիվներին առաջին բացասական նախանշանն է ձեր ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ ձեր կարճաժամկետ պարտավորությունները, որոնց կատարման ժամկետը 1 տարի է ավելի շատ են քան այդ պարատավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

Այս իրավիճակը, ինչպես արդեն հասկացաք կարող է հանգեցնել բիզնեսի վճարունակության խնդրի։ Սակայն մեկ ամսվա կտրվածքով հաշվեկշռի նման ցուցանիշներ , քանի որ այն կարող է բխել ձեր բիզնեսի առանձնահատկություններից։ Եթե օրինակ 3 և ավելի ամսվա տվյալներով ձեր հաշվեկշռում արտացոլված ընթացիկ, կարճաժամկետ պարտավորությունները գերազանցում են ընթացիկ ակտիվներին, ապա գործելու ժամանակն է։

Ստացվում է, որ հաշվեկշռի շնորհիվ մենք տեսնում ենք թե ինչ ունենք և որ ոչ պակաս կարևոր է՝ որտեղից։ Բացի դրանից իրականացնելով առավել խորը վերլուծություն միայն հաշվեկշռի տված ինֆորմացիայով դուք կկարողանաք հասկանալ թե որքան է հավանականությունը, որ առաջիկայում Ձեր բիզնեսը կունենա խնդիր վճարունակության հետ։

Ձեզ կարող է հետաքրքրել