►Ովքե՞ր պետք է ներկայացնեն։
—2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
—2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
—«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
—2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
►Ի՞նչ կայքի միջոցով
Հայտարարագիրը անհրաժեշտ է լրացնել ՊԵԿ-ի պաշտոնական կայքում https://self-portal.taxservice.am/, եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն։
►Ի՞նչ է անհրաժեշտ հայտարարագիր ներկայացնելու համար:
Ֆիզ. անձինք նախ եւ առաջ պետք է իրականացնեն անձի նույնականացում եւ ձեռք բերեն էլ. ստորագրություն՝ «Ես եմ» հարթակում, որտեղ կա երկու տարբերակ՝
-կամ նույնականացման քարտի միջոցով,
-կամ բջջային հեռախոսի միջոցով:
Այս ամենն անսխալ ու առանց ավելորդ դժվարությունների ստանալու համար կարող եք դիմել մեզ:
Մանրամասների եւ հարցերի դեպքում կարող եք գրել անձնական նամակով
կամ զանգահարել՝
060 511 010 հեռախոսահամարով: