Բոլորիս էլ ծանոթ են կազմակերպություններ, որոնք մասնագիտացված ծառայություններ են մատուցում այլ բիզնեսների։ Այլ կերպ ասած, նրանք փոխարինում են բիզնեսի այս կամ այն ստորաբաժանմանը՝ մատուցվող ծառայությամբ։
Դրանք կարող են լինել հաշվապահական, IT ոլորտի,մարքեթինգային, լոգիստիկայի և բեռնափոխարդրումների ծառայություններ մատուցող կազմակերպություններ։
Բիզնեսը, օգտվելով նման կազմակերպությունների ծառայություններից շահում է միանգամից մի քանի կողմերով։
✔ Հնարավորություն է ունենում խնայել աշխատավարձի ֆոնդում։ Այն պարագայում, երբ բիզնեսի որևէ ստորաբաժանման բնականոն աշխատանքի համար կարող էր պահանջվել մի քանի աշխատակիցների աշխատանքի ընդունումն ու նրանց պատշաճ վարձատրումը, այլ մասնագիտացված կազմակերպության այդ աշխատանքը պատվիրակելու (աութսորսինգի) դեպքում բիզնեսը վճարում է համեմատաբար քիչ՝ մի քանի աշխատակիցների իր համար իրականացրած աշխատանքի համար։
✔ Նման կազմակերպությունների աշխատակիցները մասնագիտացած են բիզնեսի գործունեության մի շարք ոլորտներում, քանի որ աշխատանք են իրականացնում տարբեր կազմակերպությունների համար՝ հմտանալով բոլոր ոլորտներին բնորոշ նրբությունների մեջ։ Այս ամենի շնորհիվ մասնագիտացված կազմակերպությունների աշխատակիցներից երկար ժամանակ չի պահանջում տվյալ ոլորտի և գործունեության ուսումնասիրության և համապատասխան աշխատանքային պրոցեսի մեկնարկի համարումը։
✔ Նման կազմակերպությունների կողմից աշխատանքներն իրականացվում են անընդհատ։ Կազմակերպության աշխատակցի հիվանդանալու կամ ինչ-ինչ այլ խնդիրների առաջացման պարագայում նա կարող է իր դիմումի հիման վրա որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը՝ պայմանագրով համաձայնեցված կարգով։ Աութսորսինգային կազմակերպությունների հետ աշխատելիս բիզնեսը խնդիր չունի նման խնդիրներով իրեն ծանրաբեռնելու։ Ցանկացած նմանատիպ խնդիր պարտավոր է լուծել ծառայությունը մատուցող կազմակերպությունը։
✔ Աութսորսինգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակից դժգոհության պարագայում հնարավոր է համագործակցությունը դադարեցնել՝ խզելով պայմանագիրը առանց ավելորդ քաշքշուկների, ինչը իհարկե չի կարելի ասել աշխատողներին աշխատանքից հեռացնելու մասին։ Սա ընտրության հնարավորություն է տալիս բիզնեսին, ինչն էլ իր հերթին ապահովում է բիզնեսի համար որակյալ և մրցունակ աշխատանք։
Որակյալ աութսորսինգային կազմակերպության հետ աշխատելիս բիզնեսը հիշելու է իր համար իրականացվող աշխատանքների մասին միայն ամսվա ավարտին, երբ իրեն կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները և անհարժեշտ կլինի վճարել ծառայության դիմաց։ Սրա շնորհիվ բիզնեսմենը հնարավորություն է ունենում ամբողջովին զբաղվել իր բիզնեսի զարգացման աշխատանքներով՝ կարիք չունենալով իրեն ծանրաբեռնել տարբեր ստորաբաժանումների հետ կապված մանր խնդիրներով։