Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու «Պետական նպաստների մասին» օրենքում


Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:

Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող ընտանիքի անդամին:

Ընդ որում, նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ, և կկիրառվի 2020թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ, օրինակ, խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար:

Աղբյուրը՝https://bit.ly/3nJ2YJg

Ձեզ կարող է հետաքրքրել